Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վերաքննիչ քրեական դատարան
ОбществоՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում է հունիսի 3-ին դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ցանկանում է մանրամասն տեղեկություններ ստանան, թե ինչպես է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ դատախազության երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին՝ Արմեն Դանիելյանին:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ երեք բողոք է ներկայացվել, դրանցից մեկը տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքն է, երկուսը դատախազությանը: Երկու տարբեր դատական ակտ է բողոքարկված և դատավորները, որոնց մակագրվում են գործերը՝ ընտրվում են պատահականության սկզբունքով՝ համակարգչի միջոցով: Մեզ համար տարօրինակ է այն փաստը, որ դատախազության երկու բողոքն էլ հայտնվել է նույն դատավորի մոտ»,- նշեց Ալումյանը և հավելեց, որ Վերաքննիչ դատարան ցանկանում են դիմել, որպեսզի իրենց տրամադրվեն լրացուցիչ և մանրամասն տեղեկություններ դատավորի մակագրման գործընթացի վերաբերյալ:
Հայկ Ալումյանը նաև կարծիք հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ դատախազությունը բողոքարկել է որոշումները, Վերաքննիչ դատարանն այդ բողոքները չպետք է վարույթ ընդուներ:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Ավելի ուշ դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և այն լրացուցիչ քննության համար ՍԴ ուղարկելու որոշում էր կայացրել: ՀՀ գլխավոր դատախազությունը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումները բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Վերաքաննիչ դատարանը վարույթ է ընդունել դատախազության բողոքները և դրանք մակագրել դատավոր Արմեն Դանիելյանին:
Համաձայն Datalex տեղեկատվական