Նախկին իշխանությունների լղոզված քաղաքակությունը պատվով շարունակում են նորերը
АналитикаՓոքր ՀԷԿ-երի բումի ժամանակ բնապահպաններն անվերջ ահազանգում էին, որ դրանց գործարկումից կարճ ժամանակ անց էկոհամակարգը կաթվածահար կլինի: Բնապահպանության նախարարության նախկին պաշտոնյաներն ու նրանց պաշտպանները վստահեցնում էին, որ որևէ խնդիր էլ չի լինի:
Նրանք միաբերան պնդում էին, որ ՀԷԿ-երի գոյությունը չի ազդի ո՛չ գետերի ջրի մակարդակի ո՛չ էլ որակի վրա: Փոքր ՀԷԿ-երի պաշտպանները նշում էին նաև, որ գետերում ապրող ձկնատեսակներն էլ չեն տուժի, բայց կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ փոքր ՀԷԿ-երի պատճառով նույնիսկ գետեր են չորացել, գյուղացիները մնացել են առանց ջրի: Ինչ վերաբերում է գետերում ապրող ձկնատեսակներին, ապա այս պահին արդեն դրանցից շատերը վերացել են, իսկ մյուսներն էլ կանգնած են ոչնչացման եզրին:
Բնապահպանության գերատեսչության նախկին ղեկավարներն այսօր չկան, բայց նոր իշխանություններն նախորդների արած չար գործի հետևանքները վերանցել չեն շտապում:
Հեղափոխությունից հետո հույս կար, որ նոր իշխանությունները նոր մոտեցում կցուցաբերեն: Բայց, փաստորեն, բնապահպանության նախարարության նոր ղեկավար կազմը, որոշակի վերապահումով, շարունակում է նախորդների ասեղը թելել:
Փոքր ՀԷԿ-երի գործունեությունն օրինական դաշտ բերելու համար նոր օրինագիծ է մշակվել: Առաջարկվում է ջրաչափեր տեղադրել և այլն, բայց հետաքրքիր է, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերելու են միայն փոքր ՀԷԿ-երին:
ԱԺ-ում ներկայացված նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների կողմից հստակ հարց հնչեցվեց՝ եթե փոքր ՀԷԿ-երը վնասում են շրջակա միջավայրը, տրամաբանական է, որ մեծ ՀԷԿ-երն ավելի շատ վնաս կհասցնեն բնությանը: Այդ պարագայում ինչո՞ւ է օրինագիծը միայն փոքրերին վերաբերում:
Հստակ հարցերը ստացան շատ լղոզված պատասխան: Եվ այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու նոր իշխանությունները չեն ցանկանում մեծ ՀԷԿ-երին ևս այդ ցանկում ներառել: Հարցին հստակ չպատասխանեց նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ոչը օրերս է վերանշանակվել: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ նախարարը կամ դրա պատասխանը չունի, կամ ինչ-որ բան է փորձում թաքցնել: Հակառակ դեպքում մեծի ու փորքի միջև տարբերություն դնելու կարիք չէր լինի և ԱԺ-ում քննարկվող օրինագիծը ոչ թե նախկին ժամանակների նման հատվածային հարցեր լուծելու նպատակ կհետապնդեր, այլ կվերաբերեր բոլորին:
Ստացվում է, որ կառավարության նոր կաբինետի նորանշանակ անդամներն իրենց նախոդների նման բնապահպանական հարցրեը կարգավորելու և շրջակա միջավայրը հոշոտելուց զերծ պահելու դեմ ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն, շարունակում են լղոզված և անհասկանալի քաղաքականություն վարել, անտեսելով, որ դրա հետևանքով տուժում է երկրի էկոհամակարգը, ինչը լուրջ մարտահարվեր է ապագայի համար:
Արմինե Գրիգորյան