Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Անհայտ փաստեր Լեոնարդո դա Վինչիի ամենաառեղծվածային «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարի մասին

Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարի  անվանումն արդեն իսկ սրբազան նշանակություն ունի։ Եվ իսկապես, Լեոնարդոյի շատ կտավներ ամենաառեղծվածային լուսապսակով են պատված։  «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը սիմվոլիզմի բազում տարրեր ու քողարկված ուղերձներ է պարունակում։

Լեգենդար ստեղծագործության ռեստավրացիայից հետո նկարի պատմության հետ կապված մի շարք հետաքրքիր փաստեր ի հայտ եկան։ Կտավի իմաստն առ այսօր լիովին բացահայտված չէ։ «Խորհրդավոր ընթրիքի» թաքնված ուղերձի առնչությամբ առայսօր նորանոր ենթադրություններ են ծնվում։

Ինքը՝ Լեոնարդո դա Վինչին, կերպարվեստի պատմության մեջ ամենախորհրդավոր անհատականություններից մեկն է եղել։ Ոմանք նրան սրբերի շարքն են դասում ու գովերգական ձոներ նվիրում, ոմանք էլ նրան հոգին սատանային ծախած աստվածանարգ են համարում։ Սակայն բոլորն անվերապահորեն դա Վինչիին հանճարեղ են անվանում։

Կտավի ստեղծման պատմությունը

Դժվար է հավատալ, բայց «Խորհրդավոր ընթրիք» կոթողային որմնանկարը 1495-ին ստեղծվել է Միլանի դուքս Լյուդովիկո Մարիա Սֆորզայի պատվերով։ Հակառակ այն հանգամանքին, որ տիրակալը ցուփ ու շվայտ կյանք էր վարում, նա շատ համեստ ու բարեպաշտ կին ուներ՝ Բեատրիչեն, որին խորապես հարգում էր ու մեծարում։

Ավաղ՝  կնոջ հանդեպ դքսի սիրո ուժը դրսևորվեց միայն Բեատրիչեի հանկարծակի մահվանից հետո։ Դքսի վիշտն այնքան մեծ էր ու անմխիթար, որ նա 15 օր դուրս չէր գալիս ննջարանից։ Իսկ երբ դուրս եկավ, առաջինը, որ արեց, Լեոնարդո դա Վինչիին որմնանկար անելու պատվերն էր,  որի մասին մի անգամ կենդանության օրոք խնդրել էր նրա հանգուցյալ կինը՝ Բեատրիչեն։ Դրանից հետո դուքսը վերջ դրեց զեխ կյանքին։

Իր բացառիկ ստեղծագործությունը նկարիչն ավարտեց 1498-ին։ Կտավի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։ Մասագետների պնդմամբ, «Խորհրդավոր ընթրիքը» կտավն ավելի լավ է նայվում աջ կամ ձախ կողմից՝ 9 մետր հեռավորությունից և 3, 5 մետր բարձրությունից։

Զարդանկարը ստեղծելիս  դա Վինչին օգտագործել է ձվի տեմպերա, որը հետագայում չար կատակ է խաղացել կտավի հեղնակի գլխին․ 20 տարի անց կտավը սկսել է փշրվել։ Աշխարհահռչակ որմնանկարը զետեղված է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատան պատին։

Արվեստաբանների խոսքերով՝ նկարիչը կտավում դիտավորյալ է նկարել նույնպիսի սեղան ու սպասք, որոնցից այդ ժամանակներում օգտվում էին եկեղեցում։  Այս պարզունակ հնարքով Լեոնարդոն փորձել է ցույց տալ, որ Հիսուսն ու Հուդան (Բարին ու Չարը) միմյանց առավել մոտ են կանգնած, քան ենթադրում ենք։

Հետաքրքիր փաստեր Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարի մասին

Որմնանկարում պատկերված 12 Առաքյալների անձերը  բազմիցս բուռն բանավեճերի տեղիք են տվել։ Դատելով Լուգանոյում պահպանվող կտավի վերարտադրանկարից (ռեպրոդուկցիա)՝ ձախից աջ նստած են․  Բարդուղիմեոսը, Հակոբոս Ալփյանը և Անդրեասը, որոնք ձևավորում են առաջին խումբը։ Հուդան, Պետրոսը և Հովհաննեսը հաջորդ եռյակն են կազմում։ Թովմասը, Հակոբոսը և Փիլիպոսը մտնում են երրորդ եռյակի մեջ։ Մատթեոսը, Թադեոսը և Սիմոն Կանանացին վերջին եռյակում են։

Շատ պատմաբանների կարծիքով, զարդանկարում պատկերված է սուրբ հաղորդությունը, քանի որ Հիսուս Քրիստոսը ձեռքերով ցույց է տալիս հացն ու գինին։ Իհարկե, գոյություն ունի նաև այլընտրանքային վարկածը, որի մասին կխոսենք ստորև։

Շատերը պիտի որ դեռևս դպրոցական ծրագրից իմանան, որ դա Վինչիի համար ամենից դժվարը Հիսուսի և Հուդայի կերպարներն են եղել։ Ի սկզբանե, նկարիչը մտադրվել էր նրանց դարձնել Բարու և Չարի մարնավորումը, և երկար ժամանակ փնտրում էր մարդկանց, որոնք գլուխգործոցի համար իբրև բնորդ կծառայեին։

Մի անգամ, ժամերգության պահին, դա Վինչին երգչախմբում տեսնում է վսեմաշունչ և անբիծ մի պատանու և այլևս կասկած չի մնում․ ահա նա՝ «Խորհրդավոր ընթրիքում» Հիսուսի կերպարը մարնավորելու կոչված միակ մարդը։

Վերջինը, որի նախատիպը նկարիչը դեռ չէր հաջողվել գտնել, Հուդայի կերպարն էր։ Լեոնարդոն երկար ժամանակ շրջում էր իտալական  քաղաքի փողոցներում՝ հարմար բնորդ գտնելու հույսով։ Եվ ահա, 3 տարի անց նկարիչը գտավ՝ ինչ ուզում էր․ ջրափոսում ընկած էր  հաբեցող տղամարդ, որի անկումն արդեն անդառնալի էր։ Լեոնարդոն համայում է` նրան անհապաղ իր արվեստանոց բերել։ Հարբեցողը հազիվ էր ոտքերի վրա կանգնում ու չէր էլ գիտակցում՝ որտեղ է ինքն ընկել։

Երբ նկարիչը վերջապես ավարտում է Հուդայի կերպարը, հարբեցողը մոտենում է որմնանկարին ու խոստովանում, որ նախկինում արդեն տեսել է այն։ Ի զարմանս նկարչի, տղամարդը պատասխանում է, որ 3 տարի առաջ ինքը բոլորովին ուրիշ մարդ էր․ երգում էր եկեղեցական երգչախմբում և առաքինի կյանք էր վարում։ Հենց այդ ժամանակ էր, երբ իրեն ինչ-որ նկարիչ մոտեցավ ու առաջարկեց բնորդ լինել՝ Հիսուսի կերպարի  համար։

Այսպես, պատմաբանների ենթադրմամբ, Հիսուսի ու Հուդայի կերպարների համար բնորդ է ծառայել միևնույն մարդը՝ իր կյանքի տարբեր ժամանակահավածներում։ Ադ փաստը յուրօրինակ փոխաբերություն է, որը վկայում է․ չարն ու բարին մշտապես քայլում են կողք կողքի և նրանց միջև անչափ նուրբ սահմանագիծ կա։

«Խորհրդավոր ընթրիքը» կտավում ամենավիճելին այն տեսակետն է, ըստ որի Հիսուս Քրիստոսի աջ կողմում բնավ էլ առաքյալ չէ, այլ ինքը՝ Մարիամ Մագդաղենացին։ Վերջինիս դիրքը, ըստ մասնագետների, վկայում է, որ նա Հիսուսի օրինական կինն է․ երկուսի ուրվագծերից կազմվում է լատիներեն М տառը, որը վերծանվում է իբրև «matrimonio», այսինքն՝ «ամուսնություն»։

Գիտնականներից ոմանց կարծիքով, որմնանկարում առաքյալների անսովոր դասվարությունն ընթրիքի սեղանի շուրջ նույնպես պատահական չի ընտրված․ Լեոնարդո դա Վինչին, իբր, առաքյալներին ըստ կենդանակերպի նշանների է դասավորել։ Այդ լեգենդի համաձայն, Հիսուսը կենդանակերպի նշանով  Այծեղջյուր էր, իսկ Մարիամ Մագդաղենացին՝ Կույս։

Անհնար է շրջանցել այն փաստը, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրանոթի արկն ընկել է եկեղեցու վրա, շուրջն ամեն ինչ հավասարվել է հողին, և միայն պատը, որին պատկերված է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը, մնացել է անսասան ու բոլորովին չի տուժել։

Իսկ հեռավոր 1566-ին տեղի վանականները աշխարհահռչակ որմնանկարի պատին դուռ են բացել, որի պատճառով «կտրվել» են կերպարներից մի քանիսի ոտքերը։

Ավելի ուշ Փրկչի գլխավերևում փակցրել են Միլանի զինանշանը։ Իսկ  17-րդ դարում եկեղեցու սեղանատունն առհասարակ ախոռ են դարձրել։

Պակաս հետաքրքրական չէ նաև արվեստաբանների տեսակետը «Խորհրդավոր ընթրիքի» սեղանին պատկերված ուտելիքի ու սպասքի պարագաների վերաբեյալ։ Դիցուկ, Հուդայի դիմաց Լեոնարդոն պատկերել է շուռ եկած աղաման (ինչն այն ժամանակներում դեռ վատ նշան էր համարվում), ինչպես նաև դատարկ ափսե։

  1. Մի վարկածի համաձայն էլ, Քրիստոսի թիկունքում նստած Թադեոս առաքյալն իրականում հենց իր՝ Լեոարդո դա Վինչիի ինքնանկարն է (ժամանակակից լեզվով՝ Լեոնարդոյի սելֆին)։ Նկատի ունենալով  նկարչի բնավորությունն ու նրա աթեսիտական հայացքները, սույն հիպոթեզն ավելի քան հավանական է թվում։

Ամբողջական նյութը՝  այստեղ

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»