Ֆոտոխցիկը ֆիքսել է՝ ինչպես է կետը կուլ տալիս, հետո օվկիանոս «վերադարձնում» սուզորդին
TVՀարավաֆրիկյան Հանրապետության ափից մոտ 46 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել ուշագրավ դեպք, որը ֆիքսել է ֆոտոխցիկը. կետը կուլ է տվել, իսկ հետո դուրս նետել լուսանկարիչ ջրասուզորդին:
Ջրային կաթնասունի ահռելի երախում է հայտնվել Ռայներ Շիմփֆը, որի խոսքով՝ կետն ամենևին էլ իրեն կուլ տալու մտադրություն չի ունեցել:
Դեպքի վայրում արված լուսանկարներից տեսանյութ է ստեղծվել, որն արագորեն տարածվել է համացանցում ու վիրուսային դարձել:
Շիմփֆը մանրամասնել է, որ լուսանկարում էր դելֆիններին, շնաձկներին և այլ արարածների: