Դժվար օրեր ՌԴ-ում
АналитикаԱյսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ տնտեսական դժվարությունները դաժան փորձության են ենթարկում Ռուսաստանը ու Պուտինի հեղինակությունը: Մոսկվան ավելի ազդեցիկ է դառնում միջազգային ասպարեզում, իսկ ներքին տնտեսական ճակատում նման է քարացած հսկայի:
Միջազգային ասպարեզում հաջողություններին, որոնք այնքան էլ աներկբա չեն ու շատ ծախսատար են, զուգահեռ ՌԴ նախագահը մեծ խնդիրներ ունի Ռուսաստանում: Նրա վարկանիշը իջել է պատմական նվազագույնի, և բարձրանալու շանսերն այնքան էլ մեծ չեն՝ Ռուսաստանը առաջիկա տարիներին հազիվ թե դուրս գա տնտեսական ճգնաժամից: Ավելի ու ավելի հաճախ է դառնում հարցը՝ Պուտինը վերահսկու՞մ է իրավիճակը: Սա ամենավտանգավոր հարցն է՝հաշվի առնելով ռուսների պատմությունը՝ ռուսական բունտը սկսվում է անկանխատեսելի ու ավարտվում անսպասելի հետևանքներով: Հավելեք, որ ամբողջ երկրում զուգահեռ երկու գործընթաց է ծավալվում՝ որոնվում է իրավահաջորդ՝ մեկ, որոնվում է Պուտինին նախագահ պահելու տարբերակ՝ երկու:
«Росстат» ազգային վիճակագրական գործակալության տվյալներով՝ յուրաքանչյուր երկրորդ ընտանիք Ռուսաստանում (48%) կարող է գնել միայն հագուստ ու սնունդ՝ իրեն թույլ չտալով ոչ առաջին անհրաժեշտության գնումներ: Դա դժվար է նկատել՝ զբոսնելով Մոսկվայի կենտրոնի փայլուն ցուցափեղկերի ու շքեղ շենքերի մոտ, բայց բավական է նահանգներ կամ քաղաքի ծայրամաս գնալ՝ տեսնելու ինչ դժվարությունների են բախվում Ռուսաստանի բնակիչները:
Ինչպես հայտնի է անցած տարի ՌԴ կառավարությունը վճռեց աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակի տարիքը՝ 55-ից 60 տարեկան կանանց համար, 60-ից 65 տարեկան՝ տղամարդկանց: Այս փոփոխությունից ծայրաստիճան դժգոհ են Ռուսաստանում, որտեղ կանանց կյանքի տևողությունը 77 տարեկան է և 66՝ տղամարդկանց: Փոփոխությունը բացասաբար ազդեց և Պուտինի վարկանիշի ու կերպարի վրա: Աստիճանաբար իրավիճակը լավանում է նավթի գնանկումից ու Ուկրաինայի ճգնաժամի պատճառով սահմանված պատժամիջոցներից հետո: Բաց չափազանց դանդաղ է վերականգնման գործընթացը: Ռուսաստանցիների 13,2% ապրում է աղքատության շեմին, որ օրական 12,8 դոլար է կազմում: Պուտինը խոստացել է, որ նրանց թիվը կրկնակի կպակասի 2024-ին, այսինքն՝ մինչև իր ժամկետի ավարտը, բայց մասնագետների կարծիքով՝ դրա համար ՀՆԱ-ն պետք է աճի տարեկան 4,4%, ոչ թե 1,5%՝ ինչպես հիմա:
ՌԴ նախագահը մնում է հիացումի ու փառաբանումի կենտրոն՝ քարոզչությունը, որ օրը 24 ժամ թափվում է հեռուստաալիքներից, գտնում է իր լսարանը, և պուտինյան հռետորաբանությունը Ռուսաստանի մասին՝ իբրև թշնամիներով շրջապատված գերտերության, մարդկանց ստիպում է համախմբվել «գերագույն գլխավոր հրամանատարի» շուրջ:
ВЦИОМ-ի հարցումներով՝ ռուսաստանցիների 65,8% հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը: Այդ թիվը լիակատար հարգանք է արտահայտում, բայց տարիուկես առաջ Պուտինին աջակցում էր 82%-ը: Պուտինը վերընտրվեց 2018-ի մարտին 77% ձայներով: Այս արդյունքը սովորական մանիպուլյացիաներով ստացվեց, բայց արտահայտում է ռուսաստանցիների կամքը: Ընտրություններում տրիումֆից անցել է մեկ տարի և Պուտինը վարկանիշն անկում է ապրում: РБК-ի հարցումով ՝ եթե ընտրությունները լինեին այսօր, Պուտինին ձայն կտար 48%-ը:
Անդրանիկ Հարությունյան