«Հզորների» ժամանակը վաղուց անցել է, եկել է օրինականություն հաստատելու ժամանակը
ОбществоՔիչ առաջ Orer.am-ը տեղեկացավ, որ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի 15 հասցեում կառուցված նորակառույցի գործով, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը քրեական գործ է հարուցել ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մասի հատկանիշներով:
Պատճառը Կոմիտասի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձևակերպված ավարտական ակտի ոչ իրավաչափ լինելու կասկածն է: Կասկածներ կան նաև, որ շինարարության ավարտը փաստագրող պատասխանատու անձանց արարքները կարող են հանցագործության հատկանիշներ պարունակել:
Ի դեպ, խոսնքն այն շենքի մասին է, որի հարակից տարածքում կառուցված հարթակը նախօրեին քաղաքպետարանն իր միջոցների հաշվին քանդեց, սակայն, շենքի ետնամասում, համայնքին պատկանող տարածքում ներկառուցված երկհարկանի ավտոկայանատեղիի և այլ հարցեր մնացել էին անհայտ:
Ի դեպ, շենքի սեփականատերը տարածքներ է զավթել նաև հարակից դպրոցից, չնայած, որ երեկ պնդում էր, թե ամեն ինչ օրինական է կառուցվել: Ավելի վաղ, տեղի բնակիչներն ասում էին, որ շենքի սեփականատերն այնքան հզոր անձնավորություն է, որ դժվար թե կարողանան նրա սեփականությանը դիպչել:
Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, «հզորների» ժամանակը վաղուց անցել է: Այսօր եկել է օրինականություն հաստատելու ժամանակը, ինչը սեփական աչքերով տեսնում են բոլորը: