Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Նի­կոլ Փա­շի­նյա­նի նոր թի­րա­խը՝ «սև­ազ­գեստ խմբեր».սա ար­դեն նույ­նիսկ ծի­ծա­ղե­լի չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող անձինք փորձեցին քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրում. այսպես է սկսել կառավարության երեկվա նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում տեսնում ենք, որ, ըստ ամենայնի, որոշ շրջանակներ որոշել են բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ իրականացնել և նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ նրանք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել:

Այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում պետք է շրջեն, տրամադրություն ստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնեն»,- ասել է նա և ավելացրել, որ եթե Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո բռնության կոչեր են հնչում, ապա իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա նման բոլոր երևույթներին։ «Եվ ես այսօր առավոտյան այս թեմայով նաև զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ: Ինչ վերաբերում է այդ սևազգեստ խմբերին, ապա այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքը թեև ակնհայտորեն ուղղված է նախորդ իշխանության հետ կապված խմբերին, սակայն բազմաշերտ է ու հանգամանալից անդրադարձի անհրաժեշտություն ունի։

Փաշինյանի հետ լիովին համաձայն եմ, որ բռնությունը Հայաստանում տեղ չունի, սակայն նույնքան դատապարտելի է, որ բռնությունը պետական մակարդակով դատապարտվում է սելեկտիվ, ընդ որում՝ հասարակությանը դարձյալ բաժանելով «սևերի» ու «սպիտակների»։ Առնվազն տարակուսելի է, որ վարչապետն ավելի քան մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում չի գիտակցել, որ բռնության աղբյուրը հենց հասարակության «սորտավորման» քարոզչությունն է, որն իրականացվում է պետական մակարդակով, հետո վիրտուալ հարթությունից տեղափոխվում է փողոցներ։ Օրեր առաջ ՀՅԴ կազմակերպած ակցիան որևէ կերպ հնարավոր չէ արդարացնել՝ կուսակցությունն իրավունք չունի քաղաքական հարթության վրա խրախուսել բռնությունն՝ անկախ մոտիվներից, սակայն յուրայինի բռնությունը քողարկելու իրավունք չունի նաև ու առաջին հերթին՝ իշխանությունը։ Ինչո՞ւ քրեական գործ չհարուցվեց, երբ Փաշինյանի կողմնակիցներն Ազատության հրապարակում հարձակվեցին Հրանտ Մարգարյանի ու նրա թոռների դեմ, ինչո՞ւ իրավական հետևանքներ չունեցան Նիկոլ Փաշինյանի աջակից ներկայացող երիտասարդի հայտարարությունները, որոնցով նա սպառնում էր «ցխել» Արցախի նախագահի գլուխը, կամ՝ ինչո՞ւ որևէ բանական ձեռք չբռնեց ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի ձեռքը, երբ նա օրեր շարունակ ֆեսյբուքյան իր էջում անվանարկում էր քաղաքական ու հոգևոր այրերի, բռնություն քարոզում։ Եթե չլինեին այս «ինչու»-ները, թերևս՝ չէր լինի նաև ՀՅԴ ակցիան, ու Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, պետք է համապարփակ գնահատական տա բռնության բոլոր դրսևորումներին՝ վեր կանգնելով սելեկտիվ մտածողությունից։

Բայց աստիճանաբար տպավորություն է ստեղծվում, որ կառավարության ղեկավարը կտրում է կապն իրականության հետ՝ հերթական անգամ հանդես գալով հայտարարությամբ, որն արդեն րոպեներ անց սոցիալական ցանցերում դառնում է հումորի, քմծիծաղի ու քաղաքական շահարկումների թեմա։ Բայց նաև՝ նոր բարիկադների ու հակադրության առիթ։

«Գոլդ համարների», օլիգարխների թիրախավորումը չավարտած՝ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը «թշնամի» է հռչակում ինչ-որ «սևազգեստ խմբերին»՝ կատարելով հերթական անհասցե հայտարարությունը, խիստ տոնով հանձնարարական տալով իրավապահ մարմիններին, որոնք հիմա փաստորեն քաղաքում փնտրելու են սևազգեստ մարդկանց։ Գուցե վարորդնե՞րն են ահազանգել, որ հատկապես երեկոյան ժամերին «սևազգեստ» անցորդները իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում։ Իսկ եթե լուրջ, ապա ովքե՞ր են այդ «սևազգեստ խմբերը», ինչի՞ համար էր պետք այսպիսի հրապարակային հայտարարություն անել։ Չէ՞ որ օպերատիվ տվյալներին որպես կանոն պետք է օպերատիվորեն հետևել, կոնկրետ գործ անել, ոչ թե հերթական մասկի շոուն կազմակերպել: Ո՞ւր ենք գնալու՝ անհանդուրժողականության նման բեռով։ Սա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников