Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Այդ­քան սպաս­ված հան­դի­պու­մը կա­յա­ցավ, բայց...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովին։ Սակայն բոլորի ուշադրության կենտրոնում ոչ այնքան այս համաժողովն էր, որքան դրա շրջանակներում տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։

Այս հանդիպման շուրջ ինտրիգը, բնականաբար, հասկանալի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հեղափոխության հաղթանակից նույնիսկ մեկ տարի հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն ադապտացվել նոր իրողություններին, եթե չասենք՝ դրանցում առկա է լուրջ ինստիտուցիոնալ ճգնաժամ։ Մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ճգնաժամի մասին խոսակցություններն ավելի ակտիվ բնույթ ստացան օրերս, երբ, հակառակ նախատեսվածի, Նուր-Սուլթանում տեղի ունեցած ԵՏՄ հոբել յանական գագաթաժողովի շրջանակներում այդպես էլ տեղի չունեցավ Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի հանդիպումը։ Ի դեպ, տեղին է նշել, որ այդ հանդիպման հնարավորության մասին ոչ թե ԶԼՄ-ներն էին խոսել՝ հակառակ իշխանության պնդումների, այլ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որին հետո երկրորդել էին Փաշինյանի թիմի ներկայացուցիչները։

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումը՝ մասնավորապես նշելով. «Սա կանոնավոր հանդիպումների շարքում է։ Վերջերս նույնպես Նուր-Սուլթանում տեղի ունեցավ երկկողմ աշխատանքային հանդիպում Պուտինի հետ, և այսօր արդեն՝ պաշտոնական հանդիպում։ Անդրադարձան երկկողմ օրակարգի բոլոր հարցերին, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը։ Խոսք եղավ նաև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի վերաբերյալ, և կողմերն ընդգծեցին նախ դրա արդյունավետ շարունակությունը, նաև ամփոփեցին այն ձեռքբերումները, արդյունքները, որ վերջին հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների արդյունքում իրականացվեցին»։

Նախ՝ Կարապետյանի պարզաբանման մեջ կա ակնհայտ տեղեկատվական մանիպուլ յացիա, որովհետև Նուր-Սուլթանից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ղազախստանի մայրաքաղաքում իր ու Պուտինի հանդիպում նախատեսված չի եղել, այլ խոսքով՝ հաստատել էր լրագրողների տեղեկությունները, որ ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի ու Հայաստանի առաջնորդների հանդիպում չի կայացել։ Հիմա վարչապետի խոսնակն, ըստ էության, հերքում կամ «սրբագրում» է իր ղեկավարի խոսքը։

Սակայն ավելի կարևոր է նախօրեին կայացած հանդիպման բովանդակությունը։ Համենայն դեպս, պաշտոնական լրատվությունը չի բացահայտում դրա բովանդակությունը, ավելին՝ որևէ տեղեկատվություն չկա, որ պաշտոնական հանդիպմանը հաջորդել է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Այնպիսի տպավորություն է, որ տեղի է ունեցել հերթական արարողակարգային հանդիպումը, որն ամենևին էլ չի խոսում այն փաստարկի օգտին, որ հայ-ռուսական հարաբերությունները վերադարձել են բնականոն հուն։

Նիկոլ Փաշինյանը սիրում է շարունակ կրկնել, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ամենից շատ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ, սակայն սա այն դեպքն է, որ քանակն ամենևին էլ չի խոսում որակի մասին։ Համենայն դեպս, աննախադեպ է, որ Հայաստանն արդեն մեկ տարի ունի նոր ղեկավար, սակայն նրա ռուսաստանյան այցերից որևէ մեկը պետական չի եղել, էլ չեմ ասում այն մասին, որ պարբերաբար հետաձգվել է Պուտինի այցը Հայաստան, ու դա տեղի է ունենալու միայն հոկտեմբերին, այն էլ՝ ԵՏՄ գագաթաժողովի առիթով։ Ավելին՝ ժամանակին Ռուսաստանը գործնականում չպաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումները, որոնք իրոք պարբերական բնույթ են կրում, չեն նպաստում առկա կնճիռների հաղթահարմանը, ու նույնիսկ տպավորություն է ստեղծվում դրանց միօրինակության, բովանդակային բաղադրիչի բացակայության վերաբերյալ։ Կարծում եմ՝ Հայաստանի ռուսաստանյան քաղաքականությունն առնվազն լուրջ վերբեռնման անհրաժեշտություն ունի, ու դա կարծես ընդունում են անգամ իշխանության ներկայացուցիչները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников