Հայոց ցեղասպանության մասին համշենահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Մոնրեալում
КультураՀամշենահայ Օզջան Ալպերի «Քամու հիշողությունները» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող թուրքական ֆիլմերի փառատոնում։
Ֆիլմը պատմում է հայ ընդդիմադիր գրող Արամի կյանքի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարիներին ստիպված է եղել փախչել Թուրքիայից: Ֆիլմի գլխավոր դերերը խաղացել են Թուբա Բույուկուստունն ու Օնուր Սուլակը։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Վրաստանում, Թուրքիայում եւ Գերմանիայում։
«Եթե այս աշխարհում հանդիսատեսը դեռ կարող է իմ ֆիլմի հերոսի ՝ Արամի հետ նայել անցյալին, ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ ։ Այսօր թե Թուրքիայի տարածքում, թե Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառներից մեկն այն է, որ մենք չկարողացանք բավարար չափով առերեսվել անցյալ դարերին տեղի ունեցածին եւ դրանից դասեր չենք քաղել։ Ցանկանում եմ, որ այսուհետ մենք ֆիլմեր նկարահանենք ոչ թե աքսորյալների, ցեղասպանությունների, այլ մարդկության ապրած գեղեցիկ օրերի մասին», - Մոնրեալում իր ֆիլմի ցուցադրությունից առաջ ասել է ռեժիսոր Օզջան Ալպերը:
Թուրքիայում ծնված համշենահայ Օզջան Ալփերն իր ֆիլմերում բազմիցս բարձրացրել է թուրքական կառավարության կողմից արգելված թեմաները։ Իր առաջին կարճամետրաժ «Մոմի» ֆիլմը Ալփերը նկարահանել է Համշենի բարբառով և արևմտահայերենի բարբառով: Հենց այդ ֆիլմի նկարահանման համար է նա դատապարտվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով։