Սևերի ու սպիտակների բաժանելու տեխնոլոգիան Աբովյանում չաշխատեց
АналитикаԱբովյան քաղաքում ընտրությունները հին ու նոր քաղաքական մշակույթի բաժանելը և հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու ևս մեկ փորձը չաշխատեց։ Իսկ այն ահազանգերը, թե ընտրողները նկարում են իրենց քվեաթերթիկը, դեռևս ահազանգի մակարդակում քննվում է։
Իրականում, Աբովյան քաղաքում միմյանց որևէ բան ապացուցելու խնդիր չկա, ինչպես նաև հասարակության միջև բաժանարար գծեր քաշելու: Ինչ վերաբերում է նրան, որ մարզպետը շրջում է ընտրական տեղամասերում, որպեսզի քաղաքացին տեսնի, թե պետությունն ամուր կանգանած է իր մեջքին, որպեսզի չկաշկանդվի և ազատ ընտրություն կատարի, սա ևս չափազանցություն է, քանի որ Աբովյան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները հոգ են տարել, որպեսզի ընտրությունները ոչ միայն անթերի ընթացք, այլև ավարտ ունենան:
Միամիտներին, եթե այդպիսիք կան, տեղեկացնենք նաև, որ ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելն առաջին հերթին հարկավոր է Աբովյանի գործող թեկնածու Վահագն Գևորգյանին։ Այնպես որ, հայտարարությունները, թե մարզպետը փորձում է իր ներկայությամբ զգոնության իմիտացիա ստեղծել, լուրջ չէ։
Ինչ վերաբերում է Աբովյանում հնին ու նորին, հին քաղաքական մշակույթին և նոր կառավարման համակարգին, կամ՝ այլ կերպ ասած՝ քաղաքացիական ինստիտուտներ ձևավորելուն, ապա նշենք, որ հեղափոխությունն Աբովյան քաղաքում եղել է դեռ տարիներ առաջ, իսկ դրա ապացույցները շատ են, ինչպես, օրինակ, քաղաքային բյուջեի 100 տոկոսանոց կատարողականը։
Ի դեպ, վերջին շրջանում քաղաքային իշխանությունների աշխատանքի մեջ թերացումներ գնտնելու նպատակով լայնածավալ ստուգումներ են անցկացվել Աբովյանի քաղաքապետարանում և 6 մլրդ շրջանառությունից անգամ 1 լումա չարաշահում չի հայտնաբերվել:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա նշենք, որ մեր տեղեկություններով՝ իրականում առավոտյան Վահանգն Գևորգյանի մրցակից թեկնածուների թիմերի ներկայացուցիչներն ու սատարողներն են ընտրատեղամասերով շրջել, ընտրատեղամասերի մոտ կուտակումներ առաջացրել և փորձել լավածության իմիտացիա առաջացնել, մինչդեռ Աբովյանում ընտրությունները խաղաղ հունով են ընթանում։