Համաշխարհային ռոքի լեգենդներ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին հիացած են
Культура“Deep Purple”-ի վոկալիստ Իէն Գիլանին եւ “Black Sabbath”-ի կիթառահար Թոնի Այոմիին «Նարեկացի» նվագախմբի կողմից արված անակնկալը՝ “Smoke on the Water” և “She's Gone” երգերը ժողովրդական նվագարանների մեկնաբանությամբ, մեծ ոգևորություն առաջացրեց երաժշտական աշխարհում:
Միջազգային մամուլը ևս չկարողացավ անտարբեր մնալ. «Նարեկացի» նվագախմբի այս կատարումներին անդրադարձան բրիտանական աշխարհահռչակ ամսագրերը՝ ինչպիսիք են Rolling Stone-ը, Classic Rock-ը, Metal Hammer-ը, միջազգային տարբեր հեղինակավոր կայքեր՝ www.radiometal.com, www.optimagazine.com, www.radiofreccia.it, https://ultimateclassicrock.com, https://987theshark.com, http://www.blabbermouth.net, իրենց ֆեյսբուքյան, թվիթերյան պաշտոնական էջերում նվագախմբի կատարմամբ կիսվեցին նաև Իէն Գիլանը, Թոնի Այոմին, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը...
Տեսանյութը ստորև՝
«Նարեկացի» նվագախումբ
Գեղ. ղեկավար՝ Արտեմ Խաչատուր