Հայաստանը պիստակ կարտահանի՞
Международные новостиmir24.tv-ն գրում է, որ Հայաստանի դաշտերում էկզոտիկ բույսեր են հայտնվել. հանրապետությունում որոշել են աճեցնել պիստակի ծառեր: Ֆերմերները համոզված են, որ բարենպաստ եղանակը, արևի առատությունը և բերքատու հողը իդեալական են այդ մշակաբույսը աճեցնելու համար: Սկզբից արմատային հիմք է ստեղծվում և, երբ այդ արմատային հիմքը երկու ամիս ամրապնդվում է, նրա վրա պիստակի շիվեր են պատվաստվում: Ապա մեկ ամիս անց այն տեղափոխվում և տնկվում է դաշտում:
Այս ձևով աճելով՝ ծառերը միայն 7 տարի անց են տալիս առաջին բերքը: Պիստակի պատվաստաշիվերը Ամերիկայից են բերվում: Էկզոտիկ ծառը Հայաստանում լավ է աճում: Դրանք առայժմ ձեռքով են ջրում, բայց շուտով կազմակերպվելու է կաթիլային ոռոգում: Ներկայումս պիստակի ծառերի պլանտացիան 12 հեկտար է, բայց ֆերմերները նախատեսում են մինչև 2020 թվականը այն հասցնել 200 հեկտարի:
Մասնագետները համոզված են, որ մի քանի տարի անց ֆերմերները տարեկան մինչև 1200 տոննա պիստակի բերք կստանան և այն կվաճառեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵԱՏՄ երկրների շուկաներում:
Կամո Խաչիկյան