Ղազախական «սինդրոմ» կամ նորսուլթանյան բենեֆիս
АналитикаՆախօրեին հայտնի դարձավ, որ Ղազախստանում նախագահի ընտրություններում Կասիմ Ժոմարտ Տոկաևն էքզիտ պոլերի արդյունքով ստացել է 70% ձայն: Ցուցարարները պնդում են, որ արտահերթ ընտրություններն անարդար են, արդյունքը՝ կանխավհայտնի: Ոչ ոք չէր կասկածում, ոչ կհաղթի նազարաբաևյան էլիտայի ու իշխող «Նուր Օթան» կուսակցության թեկնածուն: Ցուցարարներն ընտրությունները համարում են անարդար ու ոչ ժողովրդավարական, իսկ արդյունքը՝ կանխորոշված, ի դեպ ձերբակալվածների մեջ կան նաև լրագրողներ:
Տոկաևը նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել վստահության համար: Նրա խոսքով՝ դա խոսում է քաղաքական մշակույթի բարձր մակարդակի մասին: Շտաբի հաղորդման համաձայն՝ միջազգային դիտորդները ևս հաստատել են, որ նախագահական ընտրություններն անցենկացվել առանց խախտումների՝ թափանցիկ պայմաններում, մինչդեռ Նուր Սուլթունում մամուլի ասուլիսում ընտրությունները ընթացքը դիտարկած ԵԱՀԿ ներկայացուցիչները հայտարարել են. «Ղազախստանում կիրակի օրը կայացած արտահերթ նախագահական ընտրությունները ուղեկցվել են հիմնարար ազատությունների և ժողովրդավարական չափանիշների աղաղակող խախտումներով»:
Նախագահի արտահերթ ընտրությունների արդյունքներից դժգոհողները երկուշաբթի դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ: Հրապարակը և հարակից պուրակը շրջապատված է եղել ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի և Ազգային գվարդիայի կողմից: Ամբողջ պարագծով հերթապահում են պարեկային մեքենաները: Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին ձերբակալել է, արդեն բերման է ենթարկվել 30 մարդ: Նուր Սուլթանում, որտեղ նախօրեին նույնպես տեղի են ունեցել չարտոնված բազմամարդ հանրահավաքներ և բերման են ենթարկվել մարդիկ: Հունիսի 9-ին Նուր Սուլթանում և Ալմաթիում անցկացված զանգվածային ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 500 մարդ:
Նախագահի 7 թեկնածուները փաստացի ապահովում էին ձևային ժողովրդավարությունը ընտրություններում և չէին կարող իրական մրցակից լինել Տոկաևին: Կիրակի օրը նա ընտրատեղամասում լրագրողներին ասել է, որ Ղազախստանը պահպանելու է Նազարբաևի սկսած արտաքին քաղաքականությունը: Ներքինի մասին խոսելն ավելորդ է:
Ղազախստանի ԶԼՄ-ները բողոքում են ինտերնետի արգելափակումից և սոցցանցերի հասանելիության խնդիրներից ընտրությունների օրը: Գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը հայտարարել է, որ «որոշ օգտատերեր» սոցցանցերում ընտրությունների օրը հակաօրինական քարոզչություն են արել և նշել է, որ տեղյակ չէ կապի խափանումներից: Ղազախստանի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ ընտրություններով պայմանավորված՝ ոստիկանությունը խստացված ռեժիմով է գործում: ՆԳՆ-ում հաստատում են, որ չարտոնված ակցիաները նախաձեռնել է դատարանով արգելված ահաբեկչական «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կազմակերպությունը: Երկրում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կազմակերպության ղեկավար Մուխթար Աբլյազովն ապրում է արտասահմանում, նա իր կողմնակիցներին կոչ էր անում հունիսի 9-10-ին դուրս գան փողոց՝ բողոքի:
Անդրանիկ Հարությունյան