Կենսաթոշակի «արտահանում»
Международные новостиbusiness-gazeta.ru-ն «Ռուսաստանը կսկսի արտահանել թոշակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը կսկսի թոշակներն արտահանել և ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտները կստանան վճարումներ: Կնքվել է ԵԱՏՄ երկրների միջև կենսաթոշակների մասին համաձայնագիր, համաձայն որի, այն երկիրը, որտեղ միգրանտը աշխատել և վճարումներ է կատարել կենսաթոշակային ֆոնդին, պարտավոր է վերադարձնել կենսաթոշակը նրան: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն պահից, երբ պետությունները բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի կատարման վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը կստանան դիվանագիտական ուղիներով: Նախատեսվում է, որ վերջնական համաձայնագիրը ստորագրվելու է աշնանը, և մինչև տարեվերջ այն վավերացվելու է բոլոր ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից: 1992 թվականից ուժի մեջ է նախկին ԽՍՀՄ տարածքում ԱՊՀ անդամ պետությունների կենսաթոշակային ոլորտում քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը: Դրա դրույթներով կենսաթոշակները նշանակվում և վճարվում են անձի բնակության պետության կողմից՝ անկախ նրա քաղաքացիությունից: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի երկրները աշխատավարձից տարբեր չափով են կենսաթոշակային վճարներ գանձում: Նոր պայմանագրի համաձայն, տարբեր պետությունների տարածքներում աշխատած տարիները գումարվելու են ընդհանուր աշխատանքային ստաժին: Արդյունքում անդամ պետություններից մեկում նշանակված կենսաթոշակը, ի վերջո, կարող է «արտահանվել» այլ երկիր, եթե թոշակառուն փոխի բնակության վայրը:
Կամո Խաչիկյան