5 սխալ, որ էժանագին տեսք են հաղորդում աղջկա դեմքին
LifestyleԲոլորս լսել ենք խորհուրդներ, թե «Ինչպե՞ս թանկարժեք տեսք ունենալ», «Ինչպե՞ս դիմահարդարման միջոցով 10 տարով երիտասարդանալ», բայց դիմահարդարման հակառակ ազդեցության մասին միշտ չէ, որ նշվում է: Դիմահարդարումը մեծ ուժ է. մի կողմից, այն կարող է աղջկան իսկական լեդի դարձնել, իսկ մյուս կողմից՝ ոչնչացնել նրա ողջ շարմը և էժանագին տեսք հաղորդել: Ահա այն 5 սխալները, որոնք փչացնում են կերպարդ ու գեցեցկությունդ:
Շրթներկ: Ուղիղ ու հստակ կոնտուրը շրթներկի համար հազվադեպ երևույթ է, բայց եթե նույնիսկ դուրս եք եկել շուրթերի սահմանից, դա այքան ահավոր չէ, որքան շրթներկը՝ ատամների վրա: Որքան հաճախ է պատահում, երբ ծանր օրվանից հետո հանկարծ տեսնում եք հայելու մեջ, որ շրթներկը լղոզվել է:
Չափազանց մուգ հոնքեր: 2018թ. թրենդները պնդում են, որ նորաձև է բնականությունը և դա վերաբերվում է ամեն ինչին: Հատկապես՝ դիմահարդարմանը. հոնքերը պետք է լինեն վարսերի երանգին համապատասխան: Նույնիսկ եթե ուզում եք smoky eyes անել, հոնքերը պետք է մաքսիմալ բնական լինեն:
Տարբեր գույների դեմք ու պարանոց: Սա, թերևս, ամենատարածված սխալն է: Նույնիսկ եթե իդեալական նստեցրել եք տոնը և ամեն ինչ ներդաշնակ տեսք ունի, եթե պարանոցի տոնն ու գույնը տարբերվեն, ապա դա, մեղմ ասած, սխալ է:
Անգույն շուրթեր: Խոսքը 2000-ականների թրենդի մասին է, երբ շուրթերին տոնային քսուք էին անում: Այսօր դժվար է պատկերացնել, որ շուրթերը կարելի է թաքցնել կամ փոքրացնել: Դա ֆանտաստիկայի ժանրից է:
Չափազանց բաց կոնսիլյեր: Աչքերի տակի սպիտակ շրջանները նույնքան ահավոր են, որքան կապույտ շրջանները, որոնք փորձում եք թաքցնել: «Ավելի բաց երանգի կոնսիլյեր օգտագործելու» խորհրդից ճիշտ օգտվելու համար արժե հիշել, որ կոնսիլյերը կարող է մաքսիմում 1-2 երանգով բաց լինի տոնային քսուքից: Բացի դա, մի մոռացեք նաև այն լավ տարածել:
Մանրամասներն՝ այստեղ