VBet-ը՝ «Արսենալ»-ի պաշտոնական գործընկեր (տեսանյութ)
TVՈւրախ ենք տեղեկացնել, որ VBet-ը դարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համաշխարհային բուքմեյքերական և խաղային գործընկերը:
Երկարաժամկետ գործընկերության շրջանակում զինագործների երկրպագուներին համաշխարհային բուքմեյքերական ապրանքանիշի կողմից սպասվում են հատուկ առաջարկներ, մրցաշարեր, ուղևորություն դեպի «Էմիրեյթս» մարզադաշտ:
«Անչափ ուրախ ենք ողջունել VBet-ին մեր պաշտոնական գործընկերների ընտանիքում»,-ասել է «Արսենալ»-ի կոմերցիոն տնօրեն Փիտեր Սիլվերսթոնը:
«Նորարարությունն այն կարևոր շարժառիթն է, որը մեզ օգնում է առաջ ընթանալ: Այնպես որ, մենք ուրախ ենք համագործակցել նման առաջադեմ համաշխարհային բրենդի հետ: Մենք անհամբեր սպասում ենք VBet-ի հետ աշխատանքին՝ ի շահ մեր երկրպագուների գոհունակության»:
«VBet-ում բոլորն ուրախ են լինել «Արսենալ»-ի համաշխարհային բուքմեյքերական գործընկերը: Մենք «Արսենալ»-ի մեծ երկրպագուներն ենք, այս համագործակցությունը VBet-ի երկարաժամկետ ռազմավարության առանցքային մասն է կազմում»,-նշել է VBet-ի հիմնադիր Վիգեն Բադալյանը:
VBet-ը գործարկվել է 16 տարի առաջ՝ Հայաստանում:
«Ստեղծելով մեր սեփական ծրագրեն ու ամեն ինչ անելով «տանը»՝ մենք կարողանում ենք մեր հաճախորդներին առաջարկել նորարար, հեշտ և անվտանգ արտադրանք», եզրափակել է VBet-ի հիմնադիրը: