Ինչպե՞ս է ծննդյան ամիսն ազդում տղամարդու բնավորության վրա
LifestyleՀունվար
Տրավա առաջին ամսում ծնված տղամարդիկ օժտված են կամքի ուժով, նպատակասլացությամբ, ամբիցիոզությամբ: Հունվարյան տղամարդն իր կողքի կնոջ կայնքը դարձնում է ստաբիլ և հարմարավետ: Սակայն հունվարին ծնված տղամարդիկ զուրկ են ռոմանտիկ և սպոնտան արարքներից, նրանց համար նախանշված գրաֆիկով շարժվելն ամենից առաջ է:
Այնպես որ ամեն կին ի վիճակի չէ նրանց հետ լեզու գտնել: Եթե ձեր ամուսինը հունվարին է ծնվել, ապա նրա հետ հարկավոր է մի կողմ դնել մեծամտությւոնն ու ինքնահավանությունը և զինվել ծով համբերատարությամբ: Նրանք լի են էգոիզմով, ինչի պատճառով հաճախ հարվածի տակ են դնում իրնց հարաբերությունները: Իսկ այ աշխատանքում նրանց հավասարը չկա՝ ինքնավստահ, հավասարակշռված, նպատակասլաց:
Փետրվար
Փետրվարյան տղամարդն իսկական ալտրուիստ է, իդեալիստ և ռոմանտիկ: Դուք պարզապես երջանիկ կին եք, եթե ձեզ հաջողվել է դառնալ նմանատիպ պոետիկ ոգի ունեցող մեկի մուսան:
Ընտանիքը փետրվարյան տղամարդու համար սրբավայր է: Իսկ այ աշխատանքում չափազանց համառ են և չեն սիրում խորհուրդներ լսել:
Մարտ
Մարտին ծնված տղամարդիկ իմաստուն և հավասարակշռված ինտելեկտուալներ են: Մարտյան տղամարդիկ շատ հնարամիտ են, լի անսպառ ֆանտազիայով և կատարելությանը հասնելու ձգտմամբ:
Արագ և հեշտությամբ են դուրս գալիս բարդ իրավիճակներից և ունակ են ճիշտ և համարձակ որոշումներ կայացնելու: Սիրային հարցերում բավականին թեթևամիտ և տատանողական են:
Ապրիլ
Ապրիլյան տղամարդիկ ձգտում են հասարակության կողմից հարգանքի արժանանալ և լավ կարիերա կերտել: Նրանք գործի մարդ են: Ինչով չզբաղվեն, նրանք հաստատ կատարելության կհասնեն այդ ոլորտում:
Հարաբերություններում ռոմանտիկն են, սակայն խանդոտ չեն: Հանգիստ, հանդարտ, ոչ կոնֆլիկտային. ապրիլյան տղամարդը զոքանչ մայրիկի սիրելին է:
Շարունակությունն՝ այստեղ