Հիմա էլ թիրախում Զարեհ Սինանյանն է հայտնվել
АналитикаԶարեհ Սինանյանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակվելուց հետո նրա անձը վարկաբելելու ակտիվ գործընթաց է սկսվել: Փորփրում ու համացանցում տարածվում են նրա պաշտոնավարման ու հասարակական գործունեության ընթացքին վերաբերող լուսանկարներ, իբր, հանրությանը ողջ ճշմարտությունը ներկայացնելու համար: Բայց մոռանում են, որ մարդն աշխատելով այլ երկրում ու օրենքների դաշտում չէր կարող շատ ու շատ հարցեր անտեսել ու անկեղծորեն իր վերաբերմունքն արտահայտել:
Եվ ինչքան էլ շատերը ջանք թափեն, միևնույն է, սահմանափակ այս մոտեցումն, անշուշտ չի կարող ստվեր նետել Սինայանի, ո՛չ էլ այլոց բարի համբավի ու անցած ուղու վրա, քանի որ ազգի նվիրյալներն իրենց ողջ գործունեության ընթացքում ապացուցել են, որ իր գործին ու տեղի հայ համայնքին նվիրված անկեղծ ու ազնիվ գործիչներ են, ովքեր մեծ հարգանք ու համակրանք են վայելում ոչ միայն այն վայրում, որտեղ ապրում են, այլև դրա սահմաններից դուրս:
Ինչ վերաբերում է սեռական այլ կողմնորոշում ունեցող կամ այլ շրջանակների ներկայացուցիչների հետ նկարներին, ապա ոչ ոք 100 %-ով չի կարող պնդել, որ եթե ինքը արտերկրում ապրեր, ապա նման անձանց շրջանակներում չէր կարող հայտնվել: Առավել ևս, արտերկրում բնակվող հասարակական-քաղաքական գործիչը, որտեղ ընկալումներն ու օրենքները ստիպում են արտաքաուստ որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել, ժպտալ ու անցնել առաջ:
Ինչ վերաբերում է անձնական ընկալումներին, ապա պետք չէ պատեհ-անպատեհ առիթով փորձել ցեխ շպրտել ամեն մեկի վրա: Հարկավոր է նաև մի փոքր վեր կանգնել սադրիչ ու էժանագին սև քարոզից: Վերադառնալով խնդրին նշենք, որ մի փոքր հանդուրժողականություն և համբերություն ունենալու դեպքում պարզ կդառնա, թե նման հայրենասեր ու հայրենքի նվիրյալ անձանց Հայաստան վերադառնալը որքնով է պետք ու օգտակար թե՛ երկրի ներսում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:
Արմինե Գրիգորյան