Հայրերն ու որդիները՝ ճանապարհորդ
Международные новости78.ru-ն գրում է, որ համաձայն OneTwoTrip օնլայն-սերվիսի, աշխարհում միայն 8,5% տղամարդիկ են որոշում ճանապարհորդել իրենց երեխաների հետ, այն դեպքում, որ նման բան անում է կանանց 55,5%-ը, իսկ նույնը ամբողջ ընտանիքով՝ 36%-ը։
Ընդ որում, ռուսաստանցի հայրերը ներքին ուղղություններով այդ նպատակի համար նախընտրում են Մոսկվան, Պետերբուրգը, Սոչին, Սիմֆերոպոլը և Կրասնոդարը։ Արտասահմանյան ուղղություններով՝ երեխաների հետ հայրերը սիրում են լինել Հայաստանում, Իսպանիայում, Մոլդովայում, Իտալիայում և Թայլանդում։ Ընդ որում, այդ հայրերի 59%ը նախընտրում է ճանապարհորդել վեց տարեկանից մեծ երեխաների հետ։ Նախադպրոցական տարիքի՝ երկուսից վեց տարեկան երեխայի հոգսը իր վրա վերցնել փորձում է միայն 33%-ը, իսկ ահա մինչև երկու տարեկանների հետ համարձակվում է ճանապարհորդել միայն 8%-ը։
Կամո Խաչիկյան