Փախուստ բանտից. ինչ է կատարվել «Նուբարաշենում» (տեսանյութ). armlur.am
TV«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկը իր խցակցի հետ միասին քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի 2-րդ հարկի խցի պատը նախապես քանդել է, բետոնըքերելեւ քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացել: Հավանաբար ԿոմսՄոնտե Քրիստոյի պատումով տպավորված, այս քայլն անելով` փորձել է փախուստի դիմել,սակայն փորձը ձախողվել է, եւ խցակիցները բռնվել են:
Հիշեցնենք, որ Տեւական ժամանակ է, ինչ իրավապահ համակարգը քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ է իրականացնում: Դեռեւս ապրիլի 25-ին ԱԱԾ-ի կողմից քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում` ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ: Անակնկալ խուզարկությունների արդյունքում նաեւ պարզվել էր, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել: Մասնավորապես` բաց են եղել որոշխցերի կերակրադռներ («волчок»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի «նայողի»խուցն առհասարակ բաց է եղել, եւ նա կանգնած է եղել դրսի կողմիցմուտքիմոտ:
Այս իրավիճակին զուգահեռ իրավապահները մի հետաքրքիր դեպք էլ են բացահայտել: Մասնավորապես, ՔԿՀ-ներից մեկի կալանավորը իր խցակցի հետ մասնաշենքի 2-րդ հարկի խցի պատը նախապես քանդել է, բետոնըքերելեւ քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացել: Այդ ամենն անելով` փորձել են փախուստի դիմել, սակայն փորձը անցելէ ապարդյուն եւ նրանք բռնվել են:
Այս առիթով երկուխցերի կալանավորներ Փայլակ Մարտիրոսյանին եւ Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը ութ տարի ժամկետով):
Աղբյուրը՝ armlur.am