«Միլան»-ը կարող է հրաժարվել Եվրոպայի լիգայի մասնակցությունից
СпортԻտալական «Միլան» ֆուտբոլային ակումբը կարող է հրաժարվել Եվրոպայի լիգայի մասնակցությունից:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ռոսոներները» գրեթե համաձայնության են եկել ՈՒԵՖԱ-ի հետ և ըստ ամենայնի, եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցը որոշ ժամանակ կտրամադրի «Միլան»-ին` ֆինանսական «Արդար խաղի» հետ կապված բարդությունները կարգավորելու համար: Թիմը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:
Եթե «Միլան»-ը չմասնակցի Եվրոպայի լիգային, ապա նրա փոխարեն խմբային փուլում կմրցի «Ռոմա»-ն: