Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


27 տարի առաջ մահացել էր այս զույգի որդին. Հանկարծ մի գեղեցիկ օր թակում են նրանց տան դուռը և…

Նրանք երեքով ոչ մի լուսանկար չունեն․ ֆոտոցիկը կամ Անդրեյի ձեռքում է, կամ հոր, կամ մոր։ Չեգեմյան ջրվեժներ, Էլբրուս, նալչիկյան զբոսայգի։ Գրկախառնված, ձմեռային հարավային արևն՝ աչքերում․․․ Առօրյա երջանկություն, որին նրանք ընդառաջ էին գնում 27 տարի։ Առանձին։ Երեք միայնակներ՝ նորից գտած իրար մոլորակում, որտեղ միայն կորցնում են․․․

Ես մտնում եմ այս տունը, որը հրաշքի ապաստարանն է դարձել, ու տեսնում երեքին այնպես, ինչպես որ պիտի լիներ։ Անդրեյը մեջքով հենվել է դռանը․ նրան այդպես հարմար է կանգնելը։ Մայրը՝ Ալլան, թեյ է սարքում, հայրը՝ Սլավան, հազիվ է երևում մոնիտորի էկրանից։ Մենք Նալչիկում ենք, նա՝ իսրայելական Բեեր Շևա քաղաքում։

Մենք խոսում ենք, նա լռում է, միայն երբեմն ծխում կամ հոգոց հանում։ «Ես որդուս հետ եմ հիմա ընդմիշտ ու էլ ոչ մի տեղ չեմ կորչի»,- տիեզերքի միջով մեզ է հասնում հոր ձայնը․․․ Ու ես մտածում եմ․ Աստված իմ, դեռ ինչքան բացթողած բան ունեն նրանք վերականգնելու։

Հիշատակի մոմ
1985-ի դեկտեմբերի 5․ Ալլան երբեք չի մոռանա այդ օրը։  Եվ տան այդ անիծված վառարանը, որում կրակ անելու համար պետք էր ցախ կոտրել, երբ Սլավիկը կողքին չէր։ Նա հղիության 7-րդ ամսում էր։  Ծանր հղիություն էր, երկու անգամ պառկել էր հիվանդանոց։

Ալլան կացինը վերցրեց, բարձրացրեց և․․․Վաղաժամ ծննդաբերություն։ Նա երեք օր մոռացության մեջ էր։ Նրան նույնիսկ ցույց չտվին նորածնին, չթողեցին՝ հոտոտի գլուխը, սեղմի կրծքին։ Սլավիկը եկավ կատարը տաք՝ բայց Ալլան նրան վռնդեց։ Բժիշկն ասաց՝ երեխան մահացել է։ Ալլային մայրը տուն տարավ։ Սլավայից բաժանվեց։

«Ես երկար ժամանակ տանջվում էի, որ որդուս չտեսա, որ նրան ցույց չտվեցին, որ ամեն ինչ էդպես հանկարծակի ու անհեթեթորեն վերջացավ․․․Մտածում էի՝ միգուցե սխալմունք է, ծնողներիս թափ էի տալիս, վկաներ փնտրում։ Իսկ հետո եկեղեցի գնացի ու մոմ վառեցի հոգու հանգստության համար»։

Սլավան ու նա նորից միացան։ Երբեմն երեկոները Ալլան մեկ էլ կասեր․ «Իսկ մեր որդին հիմա արդեն 2 կլիներ․․․ Արդեն 3․․․ 4․․․»։ «Քեզ մի տանջիր, հոգեհան մի  եղիր»,- պատասխանում էր ամուսինը։ Սլավայի ծնողներն արտագաղթեցին Իսրայել։

Նա այցելության գնաց նրանց ու սկսեց արտագաղթի մասին խոսակցություն բացել։ Մինչև փաստաթղթերն էին հավաքում, Բեեր Շևայում մորը գլխուղեղի կաթված խփեց, միաժամանակ Նալչիկում հիվանդացան Ալլայի ծնողները։ Ոչ մեկը չէր կարող իր ծնողներին մենակ թողնել։ Այդպես էլ բաժանվեցին․․․

«Ինձ շշուկներ էին հասնում, ասում էին, որ միայնակ է, առողջությունը լավ չէ․․․ Բայց դա ինձ համար արդեն անցած փուլ էր»,- պատմում է Ալլան։

Նա ամուսնացավ։ Բաժանվեց։ Թաղեց ծնողներին ու մեկը մյուսի հետևից՝ բոլոր հարազատներին։ Միայն հիվանդ եղբայրն էր նրա խնամքի տակ, որի հետ ապրում էր փոքր բնակարանում։ «Ինչ անձնական կյանք»,- ձեռքը թափ տվեց նա։ Ամեն ինչ վերջացած էր։

«Մսաղաց»

110 մարդ, 7 մեկուսացված խմբեր, «Էնտեղ առողջ մարդ չկար․ մսաղաց էր»։ Անդրեյը մանկական ուղեղային կաթված ունի, դրա համար  նրան ծննդատնից անմիջապես փոխանցեցին պետական հաստատություն։ Նա ի՞նչ է հիշում։ Ոտքերի վիրահատություն 7 տարեկանում, որից հետո ոչ մի վերականգնողական աշխատանք չեղավ, և ոտքերն այդպես էլ կծկված մնացին։ Նոր տարվա ցերեկույթներ, երբ իր թուլակազմ ոտքերով բեմ էր դուրս գալիս։

Մանկատան կաղամբապուրի հոտը, փախուստները, երբ երեխեքով դուրս էին գալիս պատուհանից ու շաբաթներով թափառում Կաբարդայում, փակ աչքերով քնող դայակը՝ միակը 24 հոգանոց խմբի համար։  Մանկատան տնօրենը, որ արգելում էր նամակ գրել մոր հասցեով, որը պահպանվել էր ծննդատան քարտի վրա։ Նույն այդ նամակները, որը մեկը մյուսի հետևից վերադարձվում էին․ հետո միայն նա իմացավ, որ այդ տնակը քանդել են։  Նա հաճախ էր պատկերացնում մորը․ ինչ բնավորություն, ձայն, բույր, մազերի գույն ունի․․․ Հոր մասին չէր էլ երազում։

Հիշում է՝ ոնց էր հանակարգիչ ուզում․ տեխնիկայի խանութում խորհրդատու աշխատեց և գնեց։ Ու թե ինչպես ինքնուրույն կյանք վարելու նրա երազանքը ոտնահարեց  մանկատան ղեկավարությունը, որին ձեռնտու չէր որբին բնակարան տալը։

«Ուզում ես ինքնուրո՞ւյն ապրել։ Ախր ո՞ւմ ես դու պետք։ Քեզ կսպանեն, հենց էստեղից դուրս գաս։ Թոշակդ ձեռքդ չենք տա»։ Ու լավ է հիշում, թե ինչպես 2 տարեկանում իրեն փակ տիպի հաստատություն տեղափոխեցին, հոգենյարդաբանական պանսիոնատ՝ «անգործունակ» ախտորոշումը տալով։ Այդպես նրանց համար ավելի հեշտ էր։

Մանկատանը նրան Անդրեյ էին անվանել։ Ազգանունը թողել էին մորը՝ Գուզև։ Նա դիմադրեց։ Նրան ձեռք մեկնեցին․ նրա կապույտ աչքերը, հոգին, չվերացած վիրավորանքը, հավատը մարդկանց անտարբեր չթողեցին։ «Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է»։ Տղան աղմուկ բարձրացրեց, գործի դրեց տեղական մամուլը։

«Նախարարի և ինտերնատի տնօրենի գլուխը լվացինք»։ Ճիշտ է, պայքարով, բայց նրան թույլ տվեցին ապրել խնամակալների տանը․ ադրբեջանական 7 օրվա ադվենտիստների հետևորդների հետ, որոնք մանկատանը հաճախ էին այցելում նրան։

Ու հենց որ ազատություն ստացավ, արեց այն, ինչի մասին երազում էր․ նամակ գրեց ռուսական «Սպասիր ինձ» հաղորդմանը։ Պետական պատեր, դաժան մարդիկ․ ոչինչ նրա մեջ  չկարողացան սպանել հավատը, հույսը և սերը։ Մեկ շաբաթից զանգ հնչեց Մոսկվայից․ «Մենք գտել ենք նրան»։ Այստեղ, Նալչիկում,  այս ամբողջ  տարիներին նրանք  ապրել են կողք կողքի։

Այդ նույն օրը զանգ հնչեց նաև Ալլայի բնակարանում։

-Երկար ժամանակ  ես չէի հավատում։ Բայց այդ ժամանակ Անդրեյն անձամբ զանգեց ու մենք քառասուն րոպե պարզապես լռեցինք հեռախոսի մեջ ու հեծկլացինք։ Հետո ես  ասացի․ «Գալիս եմ»։ Թեև երեկոյան ժամը 10-ն  էր։ Իսկ նա ասաց․ «Սպասիր գոնե մինչև վաղը»։ Ու ես առավոտն արդեն թռչում էի նրա մոտ։ Սիրտս վկայում էր, որ հենց ինքն է որ կա։ Բավական էր միայն նայեի աչքերին․ նույնքան կապույտ, որքան և իմն ու Սլավայինը։

Ահա արդեն 4 ամիս էր նրանք միասին էին՝ Ալլային փոքրիկ բնակարանում, որտեղ Անդրեյին վարագույրի հետևում անկյուն էին հատկացրել, որ նա կարողանա պարապել, զօրուգիշեր կարդալ այն ամենը, ինչ չէր հասցրել մանկատանը՝ «Կապիտանի աղջիկն» ու «Սպիտակ ժանիքը»․․․ Անգործունակությունն ու խնամակալությունը հանեցին դատարանի միջոցով։

Ծանոթությունների կայքում գտան արևային երկրի կաշեգործ հայրիկի հարցաթերթիկը։ Զանգեցին իրար։ Նա երջանիկ էր։ 58 տարեկան էր, երբ կյանքի ժամացույցը նորից լարվեց։ Դեկտեմբերին թռավ Նալչիկ։

-Եվ արդեն օդանավակայանում կուչ գալով նրա օձիքին, հասկացա, որ Սլավան հենց այնպես, սոսկ որդու մոտ չի եկել։ Նա ինձ մոտ էլ է վերադարձել։

-Իսկ ես այնքան էի շվարել, որ հիմա նաև հայր ունեմ, չկարողացա ձեռքերս  բարձրացնել, որ նրան գրկեմ․․․

Աստծո կամոք ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր։ Մենք դարձյալ այնտեղ էինք, որտեղից սկսել էինք։ Հեռուստաէկրանը միանում է, և Բեեր  Շևայից լսվեց Սլավայի ձայնը։ Աստված է մեզ պարգևել այս երեխային ու դա երջանության գագաթնակետն է։ Հիմա արդեն մեր ճակատագրերը միացել են, ու արդեն մինչև կյանքի վերջ․․․

Նրանք հավաքում են փաստաթղթերը մի քանի ամսից ընտանքիը այսուհետև և ընմիշտ մեկնում է Իսրայել, որտեղ  Սլավան բժիշկներ է գտնում Անդրեյի համար։ Նրանք թռչում են մանկատան ու ինտերնատի՝ դժոխքի վրայով, որտեղ Անդրեյը հրաշքով մարդ դարձավ։

Ծննդատան վրայով, որտեղ խեղաթյուրել էին բազում ճակատագրեր։  Փոքրիկ բնակարանի վրայով, որտեղ արդեն 4 ամիս բաբախում են երկու միավորված սրտեր։ Թռան ձյունածածկ Էլբրուսի վրայով, որպեսզի «արդեն նոր երկրում արագավազ կոշիկներով հասնեն բաց թողնված կյանքի հետևից»։  Նրանք դեռ ժամանակ ունեն։

Ամբողջական նյութը՝  այստեղ

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»