Իսկ դուք գիտեք թե ինչու կատուները երբեք չեն ընկնում մեջքի վրա
TVԿատուների հավասարակշռության համար պատասխանատու է լավ զարգացած վեստիբուլյար ապարատը, որ տեղակայված է ներքին ականջում։ Կատուները կարող են անվախորեն շարժվել պատուհանագոգերով, ցանկապատերի ու ծառերի ճյուղերի վրայով։ Ընկնելիս նրանք ռեֆլեքսորեն օդում ընդունում են այն դիրքը, որ անհրաժեշտ է թաթերի վրա վայրէջք կատարելու համար։ Այդ ժամանակ կայունարարի դեր է կատարում շարժուն պոչը (անպոչ կատուների մոտ որպես կայունարար հանդես է գալիս նրանց ողջ մարմինը)։