Հայաստանը երկրորդ տեղում է. հարցում
Международные новостиnews.ru-ն «Զբոսաշրջիկները անվանել են այն քաղաքները և երկրները, որոնք ամենահամեղ սնունդն ունեն» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուս ճանապարհորդները անվանել են գաստրոնոմիական զբոսաշրջության համար ամենահարմար քաղաքները և երկրները:
Ըստ հարցվածների, տեղական խոհանոցը ուսումնասիրելու համար Ռուսաստանի քաղաքներից ամենահարմարներն են Սանկտ Պետերբուրգը (16%), Կազանը (13%), Մոսկվան (10%), Մոսկվայի մարզը (6%), Սուզդալը և Սոչին (3%-ական):
Ամենահանրահայտ արտասահմանյան ուղղություններից առաջին տեղում Վրաստանն է 16%-ով: Հայաստանը երկրորդ տեղում է 10%-ով: Նրանց հետևում են Բելառուսը, Իտալիան և Ֆրանսիան՝ 6-ական տոկոսով:
Կամո Խաչիկյան