«Անհայտ զրուցակիցս օրենքով գող Սվո Ռաֆն էր». Հ.Ղուշչյանի հիշողությունները լեգենդար Սվո Ռաֆի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
TVՀիշողությանս մեջ անցած օրերից պահպանվել է մի այսպիսի դեպք, որը կարող էր շատ վատ ավարտ ունենալ։ Մի անգամ զինվորական ծառայության վերջին օրերին Գորկիից հինգ կալանավորի ուղեկցում էինք Մոսկվա։ Նրանցից մեկը, ով հայ էր, սրտաբաց խոսակցություն բացեց Հայաստանի, հայոց պատմության, մարդկային փոխ-հարաբերությունների, հանցավործ աշխարհի բարքերի մասին։ Ես ակնա-պիշ լսում էի նրան՝ զարմանալով, թե այդքան բանիմաց, գրագետ մարդն ինչու է հայտնվել բանտում։ Առավոտյան, երբ արդեն մոտենում էր Մոսկվա ժամանելու պահը, մի երկտող գրեց ու առանց ծրարում փակելու հանձնեց ինձ՝ ապսպրելով Երևան հասնելուն պես նամակը հասցնել նշված հասցեով։
Ամբողջական նյութը՝ այստեղ