Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Նիկոլ Փաշինյանը վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների

Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է  Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Ոստիկանության զորեքերին տոնական օրվա առթիվ՝ վարչապետը նշել է.

«Այն հարցը, թե վերջին մեկ տարում ի՞նչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև Ոստիկանության զորքերում: Արդեն գրեթե մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների անդորրը, անվտանգությունը՝ շոշափելի ու կարևոր աջակցություն ցուցաբերելով Հայաստանի Հանրապետության բանակին: Ես այս տոնական օրը նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր կամավոր հիմունքներով նվիրվել են հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այդ զինծառայողների ընտանիքների անդամներին, ովքեր աջակցել են նրանց այդ որոշմանը և սատար են կանգնել նրանց: Ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետության արտաքին սահմանների պաշտպանության գործին ներգրավվելու որոշումն արտահայտում է մեր պատկերացումը Հայաստանի Հանրապետության ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության վերաբերյալ»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության պաշտպանության գործում  քաղաքացիները, հայ ժողովուրդը պետք է լինեն միասնական և միահամուռ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգության վերաբերյալ պատկերացումը նույնպես կապված է սրա հետ, որովհետև Ոստիկանության զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության ներսում բռնության որևէ դրսևորում կանխարգելելու համար: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Ոստիկանության զորքերն ուղարկելով հայրենիքի սահմանները պաշտպանելու, կառավարությունն արտահայտում է իր պատկերացումը Հայաստանի Հանրապետության ներքին հարաբերությունների մասին, որ մեր երկրում  պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն:

«Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Բայց այս դեպքում էլ կարծես Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն: Եվ այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը: 

Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կառավարությունը նույն պատկերացումն ունի նաև մեր արտաքին սահմանների, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանության առումով: «Մենք կողմնակից ենք մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելու գործում:  Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ահա այդ բոլոր ուժերը կստանան մեր հավաքական կամքի, մեր հավաքական ուժի վճռական հարվածը, վճռական հակահարվածը: Եվ այդ հակահարվածը կհեղինակեն նաև Ոստիկանության զորքերի այն ծառայողները, ովքեր այսօր ամուր կանգնած են Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի անվտանգության և խաղաղության պաշտպանության դիրքերում:

Ոստիկանության զորքերի հարգելի՛ զինծառայողներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ  տարեդարձի կապակցությամբ :

Մեր կամքը վճռական է, մենք ամուր կանգնած ենք մեր հայրենիքի, մեր հողի վրա և որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը ներքին, թե արտաքին, և Հայաստանի Հանրապետության բոլոր թշնամիներին սպասվում է միանշանակ և անվերապահ պարտություն:

Եվ ուրեմն՝

կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը,
կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը 
և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»
,- նշել է վարչապետը:

Ոստիկանության զորքերի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Նիկոլ Փաշինյանը վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների:    

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества