Մեդվեդևը պատասխանել է Վրաստանի նախագահի մեղադրանքներին
Международные новостиՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որով վերջինս Ռուսաստանին է մեղադրել երկրում տեղի ունեցող ցույցերի համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ՌԴ վարչապետ Մեդվեդևը նման հայտարարությունն անվանել է ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ: Մեդվեդևի խոսքով՝ Վրաստանի նախագահը տեղյակ չէ տեղի ունեցող իրադարձություններից կամ գիտակցաբար խեղաթյուրում է գործերի դրությունը:
«Ամեն ինչ Ռուսաստանի վրա բարդելու փորձերը նման են իրավիճակի խեղաթյուրման», - նշել է ՌԴ վարչապետը: