Ռոնալդուն 200 հազար եվրո է վճարել զբոսանավի վարձակալության համար (ֆոտո)
СпортԹուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձակուրդի մի մասն անցկացրել է Հունաստանում ավագ որդու եւ հարսնացուի հետ։ Նա 56 հազար եվրոյով մեկ շաբաթ առանձնատուն էր վարձակալել ծովափին։
TMZ-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը նաեւ մեկ շաբաթով վարձակալել է զբոսանավ, որն ունի 47 մետր երկարություն, վեց ննջասենյակ, հյուրասենյակ, մարզասարքերի դահլիճ եւ կինոդահլիճ։
Մեկ շաբաթվա վարձակալության համար Ռոնալդուն վճարել է 200 հազար եվրո։