Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

ԲՈԿ-ի քննարկմանը Սամվել Խուդոյանը չի մասնակցել, հարցը մնացել է օդում կախված

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրերս գիտնականների միջև սկսված բանավեճը դարձավ հանրային թեմա, որը նաև այլ մտորումների պատճառ հանդիսացավ: Խոսքը ատենախոսության մեջ օգտագործված մեջբերումները չակերտներով հստակ առանձնացնելուն և հղման կարգին էր վերաբերում, ինչը թեև առաջին հայացքից թվում է, այնքան էլ կարևոր չէ, բայց, պարզվում է, գիտական աշխարհում նման երևույթները կարող են բավական սուր գնահատականների ու քննադատության արժանանալ:

Քննարկման մասնակից ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն առաջարկեց նախկին փորձն ուսումնասիրելու համար կրկին հանդիպել, որպեսզի վերջնական որոշում կայացնելու համար հիմքեր լինեն:

Արդյունքների մասին տեղեկանալու համար Orer.am-ը զրուցել է կողմերի հետ: ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը նշեց, որ նախապես պլանավորված ԲՈԿ-ում հանդիպմանը չի մասնակցել Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը: Հիշեցնենք, որ նա ատենախոսության մեջ թարգմանաբար ներկայացված հատվածները չակերտով չառանձնացնելը որակել էր որպես գրագողություն, որն բուռն քննարկման առիթն էր դարձել:

«Մոտ կես ժամ սպասելուց հետո, տեսնելով, որ պարոն Խուդոյանը չի գալիս, ես մտա պարոն Գոգյանի հետ հանդիպման: Ներկա էր նաև հումանիտար բաժնի ղեկավար Սերգեյ Աղաջանանը, ով ողջ գործընթացին քաջատեղյակ է, քանի որ նաև պաշտպանությանն է մասնակցել: Տարբեր գիտական ղեկավարների, այդ թվում պարոն Խուդոյանի ղեկավարած ատենախոսություններն ուսումնասիրենցինք, որտեղ ռուսերենից թարգմանված նյութերի մեջբերումներն առանձնացված չէին չակերտներով: Կային նաև դրվագներ, երբ երկու կամ երեք պարբերության վերջում էր հղումը դրված: Քանի որ պարոն Խուդոյանը չէր ներկայացել քննարկմանը, որոշեցինք հարցի վերջնական լուծումը հետաձգել: Ես չգիտեմ, հետո պարոն Խուդոյանը ներկայացել է, թե ոչ: Փաստորեն, այս պահի դրությամբ այն շարունակում է չլուծված մնալ, քանի որ ԲՈԿ-ում կարծում են, որ խնդրի լուծման համար պետք է հոգեբանների հանրությունն արձագանքի, որոշում կայացնի, թե այդպիսի իրավիճակներն ընդունելի կարելի՞ է համարել, թե՞ ոչ»,- ասաց Հ. Ավաեսյանը:

Նա նաև նշեց, որ իրականում գրագողության հարցը բավականին լուրջ և արդիական խնդիր է, որը լուծման կարիք ունի: Բացի այդ, բոլորը շահագրգռված են, որ այնպիսի չափորոշիչներ մշակվեն ու գործեն որոնք կբացառեն նման իրավիճակները: Բայց ինչ վերաբերում է իր հայցորդի ատեախոսությանը, ապա այնտեղ նման բան չի կարող լինել, քաբի որ խոսքը լուջ ուսումնասիրության արդյունքներին է վերաբերում և որևէ առնչություն չունի դրանց հետ:

Ի դեպ, Մանկավարժական ինստիտուտում կազմակերված քննարկման ժամանակ գիտական խորհրդի անդամները ևս նշեցին, որ նման խնդիր չեն տեսնում և ատենախոսության գիտական արժեքին «կողմ» քվեարկելով ոչ միայն արտահայտել են իրենց տեսակետը, այլև շարունակում են նույն կարծիքին մնալ: Նրանք նաև համարում են, որ Ս.Խուդոյանի կողմից արված մեջբերումները չեն կարող ազդել ատենախոսության բովանդակության վրա, ուստի այն արժանի է գիտական թեկնածուի աստիճանի շնորհման:

Պարզելու համար, թե Ս. Խուդոյանն ինչու չի մասնակցել ԲՈԿ-ի քննարկմանը կապ հաստատեցինք նաև նրա հետ: Orer.am-ի հետ զրույցում Խուդոյանը նշեց, որ ինքը չի մասնակցել քննարկմանը, քանի որ իմաստ չի տեսել:

«Ես մտածեցի, որ կարող են նման աշխատանքներ ընտրել և այդ պատճառով էլ այդ քննարկմանը մասնակցելու իմաստ չտեսա: Խոսքը չակերտ դնել-չդնելուն չի վերաբերում, այլ մեջբերման կանոնին: Եթե ուրիշի խոսք է, ապա այն պետք է չակերտի մեջ դրվի, որպեսզի չդառնա գրագողություն: Դա հեղինակային իրավունքների խախտում է: Շատերն են Շեքսպիր թարգմանել, բայց գրում են ոչ թե իրենց անունը, այլ Շեքսպիրի»,- ասաց Ս. Խուդոյանը:

Հարցին, թե ինչպես է նա այս հարցի հանգուցալուծումը տեսնում, նա ասաց, որ անշուշտ նման աշխատանքներ նախկինում շատ են եղել, բայց ոչ թե այդ տեսքով են փորձել պաշտպանել, այլ ատենախոսությունները հետ են վերցրել, շտկումներ են կատարել, հետո են պաշտպանել:

«Որևէ մեկը չի ցանկանում երիտասարդներին վատություն անել, իսկ ինչ վերաբերում է նմանատիպ այն ատենախոսություններին, որոնք արդեն պաշտպանվել են, գուցե ժամանակին նման թերությունները չեն հայտնաբերվել, դրա համար են ընդունվել: Ես դա չեմ բացառում, բայց հարյուրավոր ատենախոսություններ են եղել, որոնք հետ են տրվել այն փուլում, որ նունիսկ դեռև ներկայացված էլ չեն եղել պաշտպանության: Հայցորդները հետ են վերցրել, ուղղել են և դրանից հետո նոր պաշտպանել են: Ես այն օրն էլ ասացի, ուզում եք հաստատեք, չենք ուզում՝ մի հաստատեք, ինձ համար միևնույն է:

Բայց ինձ թվում է, որ, թեև օրենքը թույ չի տալիս, բայց պետք է բացառություն արվի, անտեսվի պաշտպանությունը, ատեախոսությունը վերադարձվի հայցորդին, այդ ամեն ինչը փոխվի և նոր պաշտպանություն իրականացվի: Դա նաև հայցորդի օգտին է լինելու: Ես հայցորդին էլ ասեցի, որ եթե անգամ նման ձևով կարողանաք հաստատել տալ, միևնույն է, այդ բիծը մնալու է իր աշխատանքի վրա: Վաղը մյուս օրը ուրիշներն են աելու, որ այն մեծ կտորներով արտագրված է»,- ասաց Ս. Խուդոյանը:

Դիտարկմանը, թե իր ղեկավարության պաշտպանված ատենախոսությունների մեջ ևս նման թերություններ հայտնաբերվել են, Խուդոյանը նշեց, որ ինքը շատ ուշադիր նայում է իր հայցորդների գրածները: Միևնույն ժամանակ նշեց, որ բացառված չէ, որ նման թերություններ լինեն, իսկ եթե գոնե մեկը գտել են, առաջարկեց դրանք իրեն ներկայացնել:

Մենք պատրաստվում ենք հարցի մասին զրուցել նաև ԲՈԿ նախագահի հետ, պազելու համար, թե ինչ լուծում են պատրաստվում տալ այս կնճռոտ հարցին:

 

Արմինե Գրիգորյան

Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян