Իրական թեժ օրեր Թբիլիսիում
АналитикаՎերջին օրեին Վրաստանում թեժ օրերի պակաս չկա: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող անկարգությունները ողբերգություն է անվանել՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին միավորվել ճգնաժամային իրավիճակում: Զուրաբիշվիլին ընդունել է, որ իշխանությունները սխալ են արել՝ թույլ տալով ռուս պատգամավորին նստել Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղը:
Ինչպես հայտնի դարձավ վրացական լրատվականներից՝ հունիսի 22-ին ոստիկանությունը Թբիլիսիում արցունքաբեր գազ, ջրանետներ ու ռետինե փամփուշտներ կիրառեց քաղաքի կենտրոնից ցուցարարներին ցրելու համար: Կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարները փորձում էին ներխուժել խորհրդարանի բակ: Վրաստանի ընդդիմությունն իր հերթին հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել բողոքները և պահանջել է ՆԳՆ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:
Ընդդիմադիրներըպահանջումեննաևանցնելհամամասնականընտրակարգիևբանակցություններսկսելարտահերթխորհրդարանականընտրություններիվերաբերյալ: ԳեորգիԳախարիանկատարվածիհամարմեղադրելէքաղաքականգործիչներինուկուսակցություններին
Ընդգծենք նաև, որ վրացական ընդդիմությունը պնդում է, որ Գավրիլովը ճանաչում է Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հվ. Օսեթիայի անկախությունը և մասնակցել է Վրաստանի դեմ մարտական գործողություններին Աբխազիայում ու իշխանությունները նրան չպետք է Վրաստան թողնեին: Սակայն Գավրիլովը ժխտում է մարտական գործողություններին մասնակցությունը։
Հինգշաբթի օրը մոտ 10000 ցուցարարներ խորհրդարանի շենքի առաջ կոտրեցին ոստիկանական շղթան՝ պահանջելով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և այլ պաշտոնյաների հրաժարականը: Նրանց մի մասը եկել էր ԵՄ դրոշներով և «Ռուսաստան-օկուպանտ» ցուցապաստառներով: Ուրբաթ օրը ՆԳՆ-ն հաղորդեց 305 ձերբակալվածների մասին: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ վնասվածքներ է ստացել 240 մարդ, որից 80-ը ոստիկան է: ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ օրը ռուսներին կոչ արեց զգոն լինել և խուսափել մարդանց զանգվածային կուտակումների վայրերից: Ռոստուրիզմը հայտարարել է, որ հիմքեր չկան ռուս զբոսաշրջիկների Վրաստան այցն արգելելու:
Միանշանակ պարզ է, որ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստելն ու ռուսերեն խոսելը սոսկ պատրվակ է՝ Վրաստանի ընդդիմությունն ամեն առիթ օգտագործում է իշխանության հրաժարական, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, արտահերթ ընտրությունների պահանջները բարձրացնելու համար: Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների նոր ճգնաժամը Հայաստանի համար չափազանց վտանգավոր է: Գուցե միայն զբոսաշրջիկների թիվն ավելացնի Հայաստանում, բայց դա չնչին մխիթարություն է, եթե հաշվի առնենք, որ նորից կարող է փակվել Լարսի անցակետը:
Ամփոփելով նշենք, որ ներկայումս չնայած բողոքի ակցիաները շարունակվում են, սակայն դրանք անհամեմատ մեղմ են և լուրջ սպառնալիք չեն ներկայացնում: