Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի արդյունքները
ЭкономикаԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի արդյունքները։
Մրցույթի ամփոփմանը հաշվի են առվել հայտատուների սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հնարավորությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։
Այս տարի ծրագրին դիմած տնտեսվարողներից հաղթող են ճանաչվել 19-ը։ Մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ պայմանավորված՝ 2019-2020 ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 100-ից ավել նոր աշխատատեղ։ Իսկ ծրագրի մեկնարկից մինչ այսօր ստեղծվել է 300
մշտական և սեզոնային աշխատատեղեր:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝
Ռիտա Մարտիրոսյան (խոտաբույսերի և թեյերի արտադրում),
Գառնիկ Գուլքանյան (մեղվաբուծական տարբեր մթերքների արտադրում),
Գառնիկ Հովակիմյան (մեղվաբուծական մթերքների արտադրում),
Վահե Կիրակոսյան (մեղրի արտադրում),
Վարդան Քոչարյան (մեղրի արտադրում),
Վարդգես Դավթյան (մրգերի և բանջարեղենի արտադրում),
Լևոն Պարոնյան (տարատեսակ հացահատիկների արտադրում),
Գոհար Մովսիսյան (մրգերի և բանջարեղենի արտադրում),
Սուրեն Հարությունյան (թեյերի և յուղերի արտադրում),
Հարություն Թաշչյան (մրգերի և բանջարեղենի արտադրում),
Աշոտ Ղազարյան (տարատեսակ հացահատիկների արտադրում),
Նարինե Սերոբյան (խոտաբույսերով թեյերի արտադրում),
Սամվել Մխիթարյան (մեղրի արտադրում),
Ավագ Հարությունյան (խաղողի և գինու արտադրում),
Թևոս Սարգսյան (մեղվաբուծական մթերքների արտադրում),
Նիկոլայ Սարգսյան (մեղրի վերամշակում),
Սեյրան Ալեքսանյան (մեղրի արտադրում),
Վահան Գևորգյան (կարտոֆիլի արտադրում),
«Ագրոլոգ» ընկերություն (չրի և թեյի արտադրություն Արմավիրի և Արագածոտնի մարզերում, մրգերի և բանջարեղենի արտադրում՝ Սյունիքի մարզում):
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ամենամյա ծրագիրն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: Ծրագրի շրջանակում առայսօր օրգանական սերտիֆիկացում է ստացել շուրջ 50 տնտեսվարող, որոնց մեծ մասի արտադրանքը ներկայացված է արտերկրում։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվում է նաև ծրագրի շահառուների վերապատրաստում։
Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդների համար։