Ներիշխանական «բարդա՞կ» թե՞ սխալ հաշվարկ
АналитикаԻնչպես պարզվում է իշխանական կուլիսներում արշալույսները խաղաղ չեն, մի ինտրիգին հաջորդում է մյուսը: Մամուլում տևական ժամանակ շրջանառվող «մուկնուկատու» վիճակը փաստորեն տալիս է իր առաջին պտուղները, քանի որ ՔՊ-ում արդեն «բլիժնի բոյ» է մտել ծանր հրետանին:
Շչջանառվող տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը օրերս կուսակցության վարչության նիստում, որին ի դեպ չի մասնակցել Սասուն Միքայելյանը, խիստ խոսել է ԵԿՄ վարչության նախագահի՝ կուսակցության և թիմակիցների նկատմամբ ցուցաբերած արհամարական և մի յուրահատուկ «անկլավային քաղաքականություն» վարելու մասին: Փաշինյանն ասել է, թե ինչու՞ է նման կերպ պահում, Փաշինյանը նկատի է ունեցել, որ Միքայելյանը դուրս է եկել Կոտայքի մարզպետ Ռոմանպոս Պետրոսյանի դեմ և փորձում է մարզպետ դարձնել որդուն:
Իսկ արդեն երեկ « խորհրդարանում իր հերթին փայլատակեց» Սասուն Միքայելյանը՝ մեղադրանքների մի ողջ շարք տեղալով Կոտայքի մարզպետի հասցեին: Ընդամենը մեկ տարի առաջ կուսակցության վարչության նախագահ և այս կուսակցության հիմնադիր Միքայելյանը անգամ վարչության անդամ չընտրվեց (հասկանալի է՝ ում հրահանգով)։ Սասուն Միքայելյանը երեկ բավական ուշագրավ դիտարկում է արել իրեն կուսակցության լուսանցքում թողնելու առնչությամբ։ Նա Նիկոլ Փաշինյանին ակնարկել է, որ իր` վարչության նախագահ եղած ժամանակ են քաղաքական հաղթանակ տարել, իսկ հիմա պետք է «թավշյա հեղափոխությունից դասեր քաղել, այլապես թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»։ Սա ինչ-որ առումով նաև որպես սպառնալիք է հնչում, ավելին, ապացուցում է, որ միքայելյանական թևը դժգոհ է իշխանության քաղաքականությունից ու պահանջում է դասեր քաղել, սակայն երևում է՝ նրան լսող չկա։
Այնոհետև Ալեն Սիմանյանը ընգծեց, որ կուսակցության ներսում որևէ տարաձայնություններ չկան, այս փաստն ավելի ուշ վերահաստատեց Արայիկ Հարությունյանը: Նման մեղադրանքներն ու հակափաստարկները վկայում են, որ այնուամենայնիվ լարվածություն առկա է:
Թիմում առկա կազուսի մասին է վկայում նաև նախօրեին խորհրդարանում ԲԴԽ անդամի ընտրության հանգամանքը. քվեարկության արդյունքում Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ՝ ստանալով 66 կողմ ձայն: Սա մի տեսակ մինի սաբոտաժ էր, որ տեղի ունեցավ իշխանական խմբակցությունում, քանի որ բացի գործուղման մեջ գտնվող իմքայլականներից, մնացածը պատճառաբանել են, որ իրենք չեն իմացել քվեարկության կոնկրետ ժամը, այդ պատճառով չեն կարողացել մասնակցել քվեարկությանը: Հավելենք նաև, որ ընտրությանը մասնակցել էին 85 պատգամավոր, որից 19-ը դեմ էր արտահայտվել Մարգարյանի թեկնածությանը:
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում հստակ նշել են, կուսակցական դիրքորոշումը՝ Լուսավորը դեմ, ԲՀԿ-ն՝ կողմ: Այս բոլոր փաստարկներն իրար հետ համադրելով պարզ է դառնում, որ, այնուամենայիվ, իշխանական ֆրակցիայում առկա է կազուս:
Անդրանիկ Հարությունյան