Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ոստիկանությունը քրեական հեղինակությունների է բերման ենթարկել

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 29-ին ու 30-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթեւեկության անվտանգության բարձրացման, ինչպես եւ հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու եւ բացահայտելու նպատակով։ Բոլոր մարզերում ուժեղացված ծառայությանը ներգրավված են եղել ոչ միայն մարզային վարչությունների եւ տարածքային ստորաբաժանումների ծառայողները, այլեւ ճանապարհային ոստիկաններն ու պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները։

Արարատի մարզում օպերատիվ տվյալների հիման վրա համապատասխան ստուգումներ են իրականացվել քրեական հեղինակություն համարվող 62 անձի բնակության հասցեներում։ Տարբեր կասկածանքներով Արտաշատի, Մասիսի եւ Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 43 անձ, այդ թվում՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք։ Երկօրյա ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 288 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց, որոնց վարորդները կոպիտ խախտումներ են թույլ տվել։

Արմավիրի ոստիկաններն էլ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 61 խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 33 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Տարբեր կասկածանքներով, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու, ինչպես եւ հասարակության մեջ ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 326 անձ։

Շիրակի ոստիկաններն էլ տարբեր կասկածանքներով Մուշի, Կումայրիի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի եւ Ախուրյանի բաժիններ բերել ու բերման են ենթարկել ընդհանուր 180 անձի, որոնց թվում կան նախկինում դատապարտվածներ եւ 12 քրեական հեղինակություն։ Երկօրյա ուժեղացված ծառայությունը Շիրակում արդյունավետ էր նաեւ հանցագործությունների բացահայտման առումով։ Մուշի եւ Կումայրիի ոստիկանները բացահայտել են սառը զենք կրելու 1-ական դեպք, Ախուրյանի ոստիկանները՝ գողության, իսկ Աշոցքինը՝ ապօրինի թմրաշրջանառության։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների 165 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 24 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով վտանգել են երթեւեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Կոտայքի մարզում իրականացրած երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 45 դեպք, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 9 տրանսպորտային միջոց։ Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 30 անձ, այդ թվում՝ 3 քրեական հեղինակություն։ Կոտայքի բաժնի ոստիկաններն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են գողության դեպք։

Տավուշի ոստիկաններն էլ հունիսի 29-ին ու 30-ին Իջեւանի, Դիլիջանի, Տավուշի եւ Նոյեմբերյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերել ու բերման են ենթարկել մի քանի տասնյակ անձի։ Բերման ենթարկվածներից մի քանիսը չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Որոշ դեպքերով հարուցվել է վարչական վարույթ։ Ճանապարհային ոստիկանության ու բաժինների ծառայողների կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց, կազմվել են արձանագրություններ։

Սյունիքի ոստիկաններն էլ հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 65 խախտում, որոնց փաստերով կազմել են արձանագրություններ։ Պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման նպատակով Կապանի, Գորիսի, Մեղրիի եւ Սիսիանի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 30 անձ, այդ թվում՝ 2 քրեական հեղինակություն։ Տարբեր կասկածանքներով եւ ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու համար բաժիններ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։

Տեղափոխվենք Գեղարքունիք։ Այստեղ եւս տարբեր հանցագործությունների կասկածանքով Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սեւանի եւ Ճամբարակի բաժիններ բերվել ու բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք։ Ուժեղացված ծառայության ընթցաքում Գեղարքունիքի ոստիկանները ստուգել են 540 տրանսպորտային միջոց, որոնց վարորդնները կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 123 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տասնյակ մեքենա, այդ թվում՝ ապօրինի փայտանյութով բարձված մեկ բեռնատար։ Այս փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Դիլիջանի բաժին։

Աշտարակում, Ապարանում, Թալինում եւ Արագածոտնի մարզի այլ բնակավայրերում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում մարզի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 44 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տասնյակ մեքենա։ Վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Բաժիններ են բերվել ու բերման ենթարկվել մի խումբ անձինք, այդ թվում՝ քրեական հեղինակություններ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել, կասկածյալներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողոնը։

Վայոց ձորի ոստիկանները եւս իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների 17 խախտում, մի քանի մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Տարածքային բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

Լոռու մարզում ոստիկանների ուժեղացված ծառայության ընթացքում Բազումի, Տարոնի, Գուգարքի, Տաշիրի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 130 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտվածներ եւ 6 քրեական հեղինակություն։ Բերման ենթարկվածների թվում կան անձինք, որոնք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին եւ դրսեւորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Որոշ դեպքերով հարուցվել է վարչական վարույթ։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է 7 հանցագործություն, հայտնաբերվել՝ 2 հետախուզվող։ Ճանպարհային երթեւեկության կանոնների տարբեր խախտումների փաստերով կազմվել է 143 արձանագրություն, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 մեքենա։

Հունիսի 29-ին ու 30-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների շուրջ 970 խախտում, բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել շուրջ 820 անձ։ Միայն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է 20-ից ավելի հանցագործություն։

Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության ծառայողները, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն, մշտապես իրականացնելու են ուժեղացված նմանօրինակ ծառայություններ՝ հսկողության տակ պահելով բոլոր օրինախախտներին։

Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян