Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Սահմանամերձ համայնքների հիվանդանոցները կարիք ունեն սարքավորումների և գիտակ կադրերի. պատգամավոր

Վերջին շրջանում առողջապահության նախարարությունը մի շարք բարեփոխումներ է կատարել։ Սակայն բարեփոխումներից քչերն են անդրադառնում Երևան քաղաքից հեռու համայնքների վրա։

Թե ինչ բարեփոխումներ են եղել մարզերի հիվանդանոցում և ինչ խնդիրներ կան, ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հետ:

-Առողջապահության նախարարությունը մի շարք բարեփոխումներ է արել, որքանո՞վ է դա անդրադառնում Երևանից հեռու գտնվող համայնքների վրա։

-Այսօր Երևանում և մարզերում տեղակայված հիվանդանոցների միջև ահռելի տարբերություն կա` թե՛ հիվանդանոցային պայմանների, թե՛ բժիշկների մասնագիտական պատրաստվածության: Դա պայմանավորված է հիմնականում հիվանդների թվաքանակի տարբերությամբ: Եթե Երևանում մասնավոր հիվանդանոցները առողջ մրցակցություն են ապահովում, որը բերում է որակի բարձրացման, ապա մարզերում բացակայում է այդ կարևոր հանգամանքը, և մնում է միայն պետական աջակցության միջոցներով լուծել այս բարդագույն խնդիրը: Կարծում եմ` այս ուղղությամբ առողջապահության նախարարությունը որոշակի քայլեր անում է, բայց հատվածական է և դանդաղ են ընթանում գործընթացները: Պետք է համակարգային լուծումներ կատարվեն: Պատկերը ցույց տալու համար բերեմ մի քանի օրինակներ. շտապ օգնության մեքենաները մարզերում ճիշտ հաշվարկած չեն: Այստեղ պիտի հաշվի առնել ոչ միայն մեկ սպասարկող շտապ օգնության մեքենային բաժին ընկնող բնակչության թվաքանակը, այլ նաև համայնքների միջև ընկած մեծ հեռավորությունները, էլ չասեմ միջհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը, որը ժամանակի մեծ ծախս է առաջացնում: Մեկ այլ օրինակ՝ մարզերում ուռուցքով հիվանդները ստիպված տարվա մեջ մի քանի անգամ անալիզների համար գնում են Երևան, որը կարելի է մարզկենտրոնների հիվանդանոցներում համապատասխան լաբորատորիաներով հագեցնել և այդ մարդկանց, որոնք առանց այդ էլ խնդիր ունեն տեղաշարժման, հնարավորինս թեթևացնել հոգսերից: Մյուսը շատ լուրջ խնդիր է. մարզային հիվանդանոցներում մի շարք հիվանդությունների գծով բժիշկների բացակայությունը և որոշ դեպքերում մասնագիտական մակարդակը: Բժիշկը, որը դժվարին ճանապարհ է անցել մինչև հասել է այդ ստատուսին, չի ցանկանում ցածր աշխատավարձով և ոչ նորմալ պայմաններում աշխատել հեռավոր համայնքներում, այս խնդիրն էլ այսօր առկախված է մեր առջև: Մի խոսքով, խնդիրները շատ են և շուտափույթ լուծման կարիք ունեն:

-Արդյո՞ք մարզերին նույնչափ ուշադրություն է դարձվում և ինչո՞ւ է մասնագետների որակն այդքան տարբեր։

-Բնականաբար, կրկին տարբերությունը մեծ է: Հիմնականում լավագույն բժիշկները չեն ցանկանում աշխատել մարզային հիվանդանոցներում, քանի որ մասնագիտական լճացման վտանգից և ֆինանսական տեսանկյունից բացի, նրանց պահանջարկը շատ ավելի մեծ է: Այս խնդրի լուծում կարող է լինել բժշկական կրթություն ստանալուց հետո պետության հետ երաշխավորված և համարժեք աշխատավարձով պայմանագիր կնքել որոշակի տարի մարզերում աշխատելու համար, իհարկե, համապատասխան հմտություններ ձեռք բերելուց հետո միայն:

-Ի՞նչ պայմաններ պետք է ստեղծվեն, որ մասնագետները ցանկանան աշխատել մարզերում։

-Խրախուսող պայման է ավելի բարձր աշխատավարձը, կամ ավելի ճիշտ՝ վիրահատությունից գանձվող գումարից ավելի մեծ տոկոս տրամադրել մարզային բժշկին, քան տրվում է մայրաքաղաքում աշխատող բժշկին: Այս եղանակով բժիշկը ընտրության հնարավորություն կունենա, թե որտեղ աշխատի։ Կարծում եմ` այս ձևով հիվանդների հոսքը դեպի Երևան կկրճատվի, հնարավոր է նաև հակառակը տեղի ունենա. լավ բժիշկը, որը իր գործունեությունը իրականացնում է, ասենք, Տավուշի մարզում, իր անվան շնորհիվ հիվանդներ «բերի» այլ տեղերից տվյալ հիվանդանոցը և արդյունքում` և՛ հիվանդանոցն է շահում, որը ստրատեգիական նշանակություն ունի, և՛ բժիշկը:

Արդյո՞ք սահմանամերձ համայնքերի հիվանդանոցների պայմանները բավարար են արտակարգ իրավիճակում գործելու համար։

-Սահմանամերձ հիվանդանոցները կարիք ունեն նաև սարքավորումներով համալրման, միաժամանակ այդ սարքավորումները գիտակ կադրերով ապահովման: Լինում են դեպքեր, որտեղ հիվանդանոցը ունի ժամանակակից սարքավորում, բայց չեն կարողանում օգտվել դրա ընձեռած հնարավորություններից մասնագետների բացակայության պատճառով: Մի լուրջ խնդիր էլ ունենք. սահմանամերձ հիվանդանոցներում կամ դրանց կից չկա արյան պահուստավորման համար անհրաժեշտ միջավայր, այն դեպքում, որ, Աստված չանի, պատերազմական պայմաններում խնդիր ենք ունենալու ժամանակին արյան բավարար պաշարներ ունենալու հարցում. այս խնդիրը օր առաջ պիտի լուծվի: Ընդհանրապես, հարցից դուրս, առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները համեմատած այլ երկրների, բավականին քիչ է` ընդամենը 5 տոկոս, այնինչ` պիտի լինի 10-12 տոկոս:

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?