Թուրքիան կրկին հայտարարել է Հայաստանի հետ սահմանը փակ պահելու մտադրության մասին
Международные новостиԹուրքիան պաշտոնական մակարդակով շարունակում է հայտարարել Հայաստանի հետ սահմանը բացելու մտադրության բացակայության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Գյուրջան Թյուրքօղլուն ադրբեջանական «ԱՊԱ» լրատվամիջոցին հայտնել է, որ խոսակցությունները սեպտեմբերին հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ անհիմն են:
«Այս տեղեկատվությունը որևէ հիմք չունի: Իգդիրից մինչև Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջանի սահմանային անցակետ տանող ճանապարհների ասֆալտապատումը կատարվում է ոչ թե սահմանի բացման, այլ այդ շրջանի բնակիչների հարմար տեղաշարժի համար»,- հայտարարել է Թյուրքօղլուն:
Հայաստանի անկախացումից հետո ՀՀ հետ սահմանը միակողմանիորեն փակած Թուրքիան շարունակում է պարբերաբար հիշեցնել, որ չի պատրաստվում բացել այն: Նմանօրինակ հայտարարություններ ժամանակ առ ժամանակ հնչեցվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից' երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրելով: