Ինչքա՞ն է «Աթենք» և «Բիելլա» ընկերությունների երշիկներում քիմիական նյութերի պարունակությունը
ЭкономикаՆրանք, ովքեր տառապում են լյարդի, երիկամների հիվանդություններով, անգամ նիտրատների ու նիտրիտների ամենաչնչին քանակությունը հակացուցված է, ասում է Ագրարային համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Աբրահամյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սննդային հավելումները դասվում են ուռուցքածին նյութերի շարքին: Դրանց վտագավորությունը մասնագետները հավասարեցնում են ծխախոտի ծխի վտանգավորության աստիճանի հետ:
Մասնագետների կարծիքով երշիկեղենի օրական 50 գրամից ավել օգտագործումը կարող է նաև նյութափոխանակության խանգարում և այլ խնդիրներ առաջացնել: Ներկայում գիտնականներն ուսումանսիրում են երշիկեղենի արտադրության մեջ օգտագործվող քիմիական հավելումների թույլատրելի շեմը նվազեցնելու մասին, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, ռիսկերը քիչ չեն:
Հիշեցնենք, որ Orer.am-ի նախաձեռնությամբ իրականացված լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել էր, որ «Աթենք» ընկերության «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նատրիումի նիտրիտի պարունակությունը 1 կիլոգրամի հաշվարկով կազմել էր 37 միլիգրամ: «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի 1 կիլոգրամի մեջ այն կազմել էր 40 միլիգրամ, իսկ «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նիտրիտի պարունակությունը եղել էր 21 միլիգրամ:
Փորձաքննության արդյունքները ցույց էին տվել նաև, որ ամենաշատ նատրիումի նիտրիտ պարունակում են «Աթենք» ընկերության «Բժշկական» և «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի եփած երշիկները, որը համարվում են ռիսկային, քանի որ մոտ է թույլատրելի շեմին: Եթե այս ամենին ավելացնենք ժամկետանց լինելու հավանականությունը, ապա կարող ենք համապատասխան հետևություններ անել: