Ատլետներն ավարտեցին մրցապայքարը Հայաստանի առաջնությունում
СпортԵրկօրյա պայքարից հետո Արտաշատի քաղաքային մարզադաշտում ավարտվեց ատլետիկայի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որտեղ մասնակիցները կարող են նվաճել աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Մրցումային երկրորդ օրը սկավառակի նետում ձևում լավագույնը Մանուկ Մանուկյանն էր՝ 52․30 մ արդյունքով:
Եռացատկում աղջիկներից Հայաստանի չեմպիոն դարձավ Յանա Աբրահամյանը` 12․55 մ արդյունքով, իսկ գնդի հրում ձևում ոսկե մեդալ նվաճեց Ժաննա Շահնազարյանը (10․12 մ): Հեռացատկում 7.44 մ արդյունքով առաջինը Արտակ Համբարձումյանն էր:
Նիզակն ամենահեռուն` 55.30 մ, նետեց Մելիք Ջանոյանը:
200 մ վազքում կանանց և տղամարդկանց չեմպիոններ դարձան Ռազմիկ Մկրտչյանը (22.64 վրկ) և Գայանե Չիլոյանը (24.55 վրկ): Տղամարդկանց 800 մ մրցավազքում առաջինն Արման Հակոբյան էր՝ 1,55.42 րոպե արդյունքով: Կանանց 1500 մ ձևում ոսկե մեդալը Էլլադա Ալավերդյանինն էր, ով տարածությունը հաղթահարեց 4 րոպե 48.47 վայրկյան արդյունքով: Եվ տղամարդկանց 3000 մետր պայքարում եզրագիծն առաջինը հատեց Գարիկ Ումուրշադյանը` 9 րոպե 14.46 վայրկյան արդյունքով: