Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները
КультураՀամաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները.
-
հայոց լեզու, գրականություն
-
հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)
-
օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)
-
արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)
-
ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):
Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև.
-
վերապատրաստման մոդուլների մշակում
-
մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում
-
վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում
-
սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար
Արդյունքում կունենանք՝ հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ: