Ագռավի քաղաքականության տեսլականը
АналитикаՑանկացած պետության զարգացման հիմնասյունը տնտեսությունն է: Հաճախ, այն պետությունները, որոնք չունեն լուրջ ռեսուրսներ, փորձում են իրենց զարգացման տրամպլինը փնտրել այլ երկրների զարգացման պատմության մեջ: Հայաստանում զարգացող տնտեսություն ասելիս հաճախ առաջ են քաշում Սինգապուրի օրինակը: Վարչապետ Փաշինյանի կողմից հնչեցրած տնտեսական հեղափոխություն բառակապակցությունից հետո վերոնշյալ քննարկումները դարձան ավելի արդիական: Եկեք բայց հասկանանք, թե ինչ է ընդհանուր գծեր ունեն Սինգապուրն ու Հայաստանը և որքան է վարչապետի խոսքը մոտ իրականությանը:
1867 թվականից սկսած Սինգապուրը Բրիտանական կայսրության գաղութ էր՝ մի փոքրիկ կղզի ծովային ճանապարհների խաչմերուկում: Տնտեսական վերելքի ճանապարհն իրենց համար ստացվեց ոչ այնքան ցավոտ, որքան Հայաստանի համար: Անկախացումից ի վեր Սինգապուրը չստացավ որևէ տարածքային ամբողջականություն պահպանելու ժառանգություն, չունեցավ պատերազմ, այլ իր ողջ ռեսուրսը ուղղեց տնտեսական հրաշքի իրականացմանը: Հայաստանի պարագայում առկա է լռիվ այլ իրավիճակ: Մեր երկիրը մինչ այժմ շարունակում է արնաքամ լինել հետսովետական ժամանակաշրջանում: Ծովի բացակայություն, պատերազմական իրավիճակ, պետական բյուջեից երկրի անվտանգությանը հատկացվող ահռելի գումարներ, տարածաշրջանային բլոկադա, անկայուն հարևաններ…: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց իմաստը կարծում եմ ըմբռնելի է բոլորի համար:
Մի փոքր խոսելով ներքին խոհանոցի մասին, պետք է արձանագրել, որ Սինգապուրի զարգացումը ինչ-որ տեղ դիկտատուրական ռեժիմի հիմնման արդյունք էր: Գողության համար ձեռքը կտրելու որոշում կայացնող իշխանությունները ազատ էին իրենց գործողություններում: Հայաստանի պես ժողովրդավար երկիրը Սինգապուրի մասին խոսելիս կարծում եմ պետք է հաշվի առնի այդ նրբությունները:
Չմոռանանք նաև ժամանակաշրջանների տարբերությունը: Աշխարհաքաղաքական իրադարձությունները տարբեր ժամանակներում ունեն տարբեր հետևանքներ: 60-ական թվականներին Սինգապուրում ծնելիության մակարդակը բավական բարձր էր, ինչը ունի իր որոշակի ազդեցությունը պետության զարգացման մեջ: Հայաստանի պարագայում իրավիճակը այլ է: Առանց այդ էլ փոքր շուկա, արտագաղթ, նոր իշխանություններից հիասթափված երկրից հեռացող քաղաքացիներ, պատերազմ և այլն:
Գործող իշխանությունները պետք է դադարեն գործել ագռավի քաղաքականությամբ: Չէ, որ այն ինչ հեռվից փայլուն է և լավը, ոչ միշտ է անհրաժեշտ և պիտանի: