Առաջնությունը դեռ չի ընդլայնվի
Международные новостиkommersant.ru-ն «Պրեմիեր լիգան չի շտապում ընդլայնվել» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Պրեմիեր լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վերջերս քննարկվող հարցը՝ բարձրագույն խմբի ընդլայնման հետ կապված, հնարավոր է իրականացնել միայն 2022 թվականից: Բացի այդ, նա հասկացրել է, որ VAR համակարգի լիարժեք ներդրում հնարավոր չէ այս առաջնությանը:
Ըստ Պրյադկինի, ավելի վաղ հնչած այն առաջարկը, որ պետք է բարձրագույն խմբի թիմերի թիվը 16-ից հասցնել 18-ի, «կքննարկվի միայն 2022 թվականից հետո»:
: Ավելի վաղ ԲԿՄԱ ակումբի նախագահ Եվգենի Գիները հնարավոր էր համարել, որ բարձրագույն խումբը մեծանա ի հաշիվ Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի թիմերի, իսկ հունիսին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբների ժողովը փաստացի միաձայն արտահայտվել էր 2020/21 առաջնությանը մասնակիցների քանակի ավելացման օգտին:
Ըստ Պրյադկինի, «ցանկալի է, որ մեծ երկրում շատ ակումբներ լինեն, բայց կան չափանիշներ, ընդ որում, ոչ միայն սպորտային, այլ նաև կոմերցիոն, և ներկայումս ՌՊԼ-ն պատրաստ չէ դրան»: Նա ավելացրել է նաև, որ ինքը հանդիպել է այլ երկրների ներկայացուցիչների հետ, և շատերին այդ հարցում տագնապեցնում է իրենց թիմերի՝ եվրոգավաթների մասնակցության հարցը:
Կամո Խաչիկյան