Երևանն այսօր ո՛չ միայն տեր ու տիրական ունի, այլև ամուր ձեռքերում է
АналитикаԱնկեղծորեն արձանագրենք, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ցանկացած գործում: Եվ եթե դրան գումարում ենք անկեղծ սերն ու հարգանքը սեփական գործի հանդեպ, ապա վստահ կարող ենք պնդել, որ ամեն ինչ ավեի լավ է լիելու, քան բոլորս միասին այս պահին պատկերացնում ենք:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ անգամ չի ապացուցել, որ տաղանդավոր, խելացի ու բանիմաց անհատականություն է: Ամենակարևորը նաև այն է, որ նա սիրում է Երևանը, ուր անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը: Այսինքն՝ կարող ենք հանգիստ շունչ քաշել ու վստահ լինել, որ Երևանն իրոք տեր ու տիրական ունի՝ երևանցիները և քաղաքապետն ամեն ինչ անում է, որ մայրաքաղաքը վերադարձնի երևանցիներին:
Իր վերջին հարցազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով մայրաքաղաքին պատուհասած գրեթե բոլոր խնդիրներին, նշեց, որ բոլորը իր նախորդներից է ժառանգել: Երբ դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որոնք երկար տարիներ կուտակվել են, փոխելով ո՛չ միայն մայրաքաղաքի դեմքը, այլև կենցաղն ու ընկալումները Երևանի մասին:
Ամենաուրախալին, սակայն, այն է, որ նախորդ իշխանությունների կողմից աճուրդի հանված ու հոգեվարքի հասցված քաղաքն այսօր սկսել է կենդանության նշաններ ցույց տալ: Եվ այս ամենը շնորհիվ մայրաքաղաքի նոր իշխանությունների անձնվեր աշխատանքի, որի պտուղները երևանցիները դեռ երկար կվայելեն:
Եվ ինչպես Երևանի քաղաքապետն ասաց, այո՛ անցած 30 տարիների ընթացքում երևանցիներից խլել ու աճուրդով վաճառել են ո՛չ միայն մայրաքաղաքի տարածքները, այլև բոլորի հիշողություները, ներկա ու ապագա սերունդների մանկությունը:
Անցած ամիսներին քաղաքային իշխանությունների օր ու գիշեր աշխատանքը ցույց տվեց նաև, որ Հ. Մարությանի քաղաքապետ ընտրվելուց հետո դրվում են բոլորովին նոր մայրաքաղաք ունենալու հիմքերը: Դրանք վստահաբար այնքան կայուն են լինելու, որ այլևս որևէ մեկի մտքով չի անցնի երեքհազարամյա պատմություն ունեցող քաղաքը սեփական բոստանի վերածել, արաբասելջուկաթաթարական ոգի ներդնել ու երևանցիներին ստիպել այդ օտար մշակույթի հետ հաշտվել:
Մեկ դիտարկում ևս՝ Երևանը ողջ հայության օջախն է, այսինքն՝ սրբությունը: Եվ չնայած նախորդ իշխանությունների կողմից այդ ամենը քեֆի սեղանների շուրջ, գրչի մեկ հարվածով մեջ-մեջ էր արվում ու փոշիացվում, բայց բարեբախտաբար նոր իշխանություններն իրենց սրտացավ վերաբերմունքով ու գործերով ցույց են տալիս, որ եկել են շենացնելու, ոչ թե եղածը փոշիացնելու, միլիոններ կուտակելու ու դրանով հպարտանալու համար:
Արմինե Գրիգորյան