Արարատի մարզում բախվել են Opel-ն ու 07-ը. կա վիրավոր (լուսանկարներ)
ОбществоԱյսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում, Կանաչուտ գյուղում՝ Ալիկ Սարգսյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Սիսավան գյուղի բնակիչ, 23-ամյա Ասատուր Ղ.-ի վարած Opel մակնիշի 36 CL 383 համարանիշի և Կանաչուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Սուտո Թ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 34 DN 763 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ասատուր Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենաներն էլ հայտնվել են մայթին՝ հետիոտնի համար նախատեսված վայրում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

