Ճապոնական անօդաչուն հաջողությամբ վայրէջք է կատարել աստերոիդի վրա
Международные новостиՃապոնական «Խայաբուսա-2» զոնդը կսկսի հավաքել աստերոիդի մակերեսի վրայից նմուշներ, որոնց շնորհիվ ճապոնացի մասնագետները կկարողանան ուսումնասիրել Արեգակնային համակարգը, հաղորդում է MIGnews-ը:
Իսկ եթե այն հետ վերադառնա, ապա դա կլինի պատմության մեջ առաջին դեպքը, երբ Երկրի վրա C դասի աստերոիդի նմուշներն կհասցվեն:
Հետազոտողների խոսքով՝ աստերոիդների ներսում արժեքավոր տեղեկատվություն կա միլիարդավոր տարիներ առաջ Արեգակնային համակարգի ձեւավորման մասին: