Ավստրալիայի ափերի մոտ տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ
Международные новости6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրալիայի Բրում արեւելյան ծովափնյա հանգստավայրում, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:
Ինչպես նշում է գործակալությունը՝ հղում կատարելով դեպքի ականատեսներին, տարերքի հետեւանքով ցնցվել են շենքերը, իսկ իրերը վայր են ընկել դարակներից:
Ներկա պահին տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 33 կմ խորության տակ՝ Արեւմտյան Ավստրալիա նահանգի ափերից 203 կմ հեռավորության վրա: