Փարիզում զանգվածային բողոքի ցույցերի առաջնորդը ձերբակալվել է ուղիղ եթերում
Международные новости
«Դեղին բաճկոնավորների» շարժման առաջատարներից մեկի՝ Էրիկ Դրուեի ձերբակալությունը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքի ուղիղ եթերում, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Հուլիսի 14-ին հաղորդվել է 152 ձերբակալվածների մասին: Ցուցարարները շշեր եւ քարեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններն ի պատասխան կիրառել էին արցունքաբեր գազ: Նշվում է, որ բողոքի ցույցերի ներկայիս ալիքը կցված է ազգային տոնին՝ Բաստիլիայի գրավման օրվան:
CNN հեռուստաընկերությունը հաղորդել է, որ առնվազն 24 մարդ զրկվել է տեսողությունից բողոքի ցույցերի ամբողջ ընթացքում իրավապահ մարմինների հետ բախումների հետեւանքով: Պատմությունների մեծամասնության դեպքում ռետինե փամփուշտները պատահաբար հարվածել էին ցուցարարների աչքերին:
Փարիզում ոստիկանության հետ ցուցարարների բախումները շարունակվում են 2018 թվականին վերջին ամիսներից առ այսօր: Ցույցերը սկսվել էին, երբ հայտնի էին դարձել բենզինի հարկը բարձրացնելու մասին պետության ծրագրերը: Չնայած հայտարարվել էր մորատորիում՝ «դեղին բաճկոնավորները» շարունակում են ցույցերը:
Բաստիլիայի գրավման օրը ֆրանսիական տոն է, որը նշվում է յուրաքանչյուր տարի՝ սկսած 1880 թվականից: Բաստիլիան, որը դարձել էր պետական հանցագործների բանտարկության վայր, գրավվել էր 1789 թվականի հուլիսի 14-ին: Տոնակատարությունն ավանդաբար տեղի է ունենում Փարիզի Ելիսեյան դաշտերում: