328 քաղաքների մեջ՝ 310-րդը
Международные новостиeadaily.com-ը «Երևանը մտել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների քսանյակի մեջ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը ապրելու տեսակետից ամենաանվտանգ 328 քաղաքների մեջ հայտնվել է 310-րդ տեղում:
Երևանին տրվել է 78,87 միավոր հնարավոր 100 միավորից: Վարկանիշային աղյուսակը հրատարակել է Numbeo կայքը: Աղյուսակը կազմվել է ըստ 2019 թվականի առաջին կիսամյակում աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների շրջանում անցկացված հարցման:
Աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք ԱբուԴաբին, որի անվտանգության ցուցանիշը գնահատվել է 89,4 միավոր: Երկրորդ տեղում Դոխան է (Կատար) 88 միավորով, իսկ երրորդում՝ կանադական Քվեբեկը 85 միավորով: Տասնյակի մեջ են մտել նաև Տայբեյը (Թայվան), Մյունխենը (Գերմանիա), Դուբայը (ԱՄԷ), Ցյուրիխը, Բեռնը (Շվեյցարիա), Հոնգկոնգը (Չինաստան) և թուրքական Էսկիշեխիրը:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ