Երշի՞կ, թե երշիկանման զանգված
ЭкономикаՆույնիսկ եփած երշիկեղենի գնից կարելի է հասկանալ, թե այդ համասեռ մասսայի մեջ մսի պարունակությունը որքան է:
Ու թեև այդ թիվը լաբորատոր փորձաքննությամբ պարզելու հնարավորություն այս պահին երկրում չկա, բայց պարզից էլ պարզ է, որ այնտեղ մսի քանակությունն այնքան քիչ է, որ հնարավորություն է տալիս երշիկի վաճառքի գինը մսից պակաս սահմանել:
Նման դեպքերում գուցե հարկավոր է կա՛մ բացատրել, թե ինչ պետք է հասկանալ երշիկ գրառման դեպքում, կա՛մ պարզապես այդ սննդամթերքն անվանել երշիկանման զանգված, որն ավելի շատ այլ նյութերից է բաղկացած, քան մսից: