Ուկրաինայում առաջին անգամ ընտրություններին պարեկություն կանի ավիացիան
Международные новостиՈւկրաինայում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին պարեկություն կանի ավիացիան՝ ՆԳՆ աջակցությամբ, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Ուկրաինայի Ազգային ոստիկանության հաղորդմամբ՝ ՆԳՆ ավիացիոն անվտանգության միասնական համակարգի կազմում կներառվեն տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ: Ստորաբաժանումները կապահովեն երկրի տարբեր շրջաններում ընտրական գործընթացի ցանկացած խախտման արագ արձագանքումը:
Յարովոյի խոսքով՝ ՆԳ նախարար Արսեն Ավակովը որոշում է ընդունել ընտրությունների ժամանակ կարգուկանոնի ապահովման համար ՆԳՆ աջակցությամբ ավիացիայի պարեկության մասին:
Նա նշել է, որ ստորաբաժանումներն արդեն հաջողությամբ իրականացրել են իրենց առջեւ դրված տարբեր աստիճանի բարդության խնդիրները տարբեր իրավիճակներում եւ հանգամանքներում:
«Ընտրախախտումներին, իրավիճակի ապակայունացմանը, սադրանքներին մեր արձագանքն ակնթարթային կլինի»,- ընգծել է Յարովոյը: