Վլադիվոստոկում վայրէջք է կատարել ճաքած ապակիով Sukhoi Superjet 100-ը
Международные новости«Յակուտիա» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել Վլադիվոստոկում ճաքած ապակիով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը:
«Ինքնաթիռի ճակատային ապակին ճաքել է օդում: Ինքնաթիռը Հարավային Կորեայից Վլադիվոստոկ էր ուղեւորվում: Այն բարեհաջող վայրէջք է կատարել, տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռում 69 ուղեւոր է գտնվել, այդ թվում՝ մեկ երեխա, եւ անձնակազմի 7 անդամները: