Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը
КультураՀուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը, որին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը եւ դեսպանության դիվանագետները։
Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու արձանի առջեւ եւ շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։
Համերգային միջոցառմանը ելույթներ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը եւ այլք։
Դեսպան Սադոյանը աշուղ Ջիվանու տուն-թանգարանին նվիրեց վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը»,–նշված է գրառման մեջ։